Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները «կարևոր քաղաքական փաստաթղթեր են ստորագրելու»
«Գագաթաժողովի ընթացքում նախագահ Սի Ծինփինը հանդես կգա կարևոր ելույթով։ Պետությունների ղեկավարները քննարկելու են Չինաստան-Կենտրոնական Ասիա հարաբերությունների զարգացման հարցերը, մտքեր են փոխանակելու տարբեր ոլորտներում համագործակցության և մեխանիզմներ ստեղծելու շուրջ, անդրադառնալու են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին։
Պետությունների ղեկավարները նաև կարևոր քաղաքական փաստաթղթեր են ստորագրելու», - ընդգծել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
