Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ

0

Կայացել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի համակարգող խորհրդի նիստը: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ 

 «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՆՄՀ խորհրդի այլ անդամներ:

Հանդիպման ընթացքում ՆՄՀ համակարգող խորհրդի անդամները քննարկել են Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում բուհերին ԲՏՃՄ (STEM) ուղղությամբ դրամաշնորհների տրամադրման աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ստացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման արդյունքները:

Նշենք, որ դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ:

2022 թվականի սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում մեկնարկել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի գործընթացը, և հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի նոյեմբերի 21-ը:

Համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի՝ հայտերի ընդունումից հետո իրականացվել է հայտերի իրավասության և ամբողջականության գնահատում, որից հետո ամբողջական հայտերը գնահատել են անկախ փորձագետները: Նրանց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, վերջիններս իրականացրել են պայմանագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման աշխատանքները: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մեկ թեմատիկ և երկու ֆունկցիոնալ փորձագետների կողմից:

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված բյուջեն կազմում է 1 մլն 695 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր անհատական ծրագրերի համար նախատեսվում է առավելագույնը 250 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ կոնսորցիումային ծրագրերի համար՝ 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ ՆՄՀ շրջափուլի շրջանակում որպես թիրախային ցուցիչ սահմանվել է առնվազն հինգ դրամաշնորհային ծրագրի իրականացում, որից առնվազն մեկը՝ կոնսորցիումային ծրագիր: Վարկային ծրագիրն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը:

ՆՄՀ դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ դասավանդման և ուսումնառության միջավայրի, գործնական, հետազոտական կարողությունների հզորացմանը և այլն:

ՆՄՀ-ի նպատակներից է նաև զարգացնել բուհերի ֆինանսական և ռազմավարական պլանավորման կարողությունները, աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվեն թե´ կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների հետ, թե´ միջազգային համագործակցության հնարավորությունները՝ ընդլայնելով բուհերի՝ լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավման կարողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net