Добавить новость
123ru.net
World News
Май
2023

ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը ևս 1 հաղթանակ տանելու դեպքում աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ կապահովի

0

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ 

«Մայիսի 8-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Ռուսլան Ասլիկյանը: 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Ասլիկյանը մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0-5 հաշվով պարտություն կրել:

Աշխարհի առաջնությունում իր երկրորդ մենամարտն է անցկացրել Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Մանասյանը մենամարտել է իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:

Հաղթանակից հետո Մանասյանը կիսվել է տպավորություններով. «Առաջին ռաունդում մեծ առավելություն կար: Լսում էի մարզիչներին, որոնք ճիշտ ուղղումներ էին անում: Երկրորդ ռաունդից փոխեցի մարտավարությունն ու սկսեցի աշխատել ավելի ծանր հարվածների վրա: Երկրորդում էլ ունեցա առավելություն, իսկ երրորդ ռաունդում արդեն նպատակս հիմնականում վնասվածք չստանալն էր: Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչի մենամարտին, ապա կասեմ, որ ուսումնասիրել ենք մրցակցին և հնարավորինս լավ պատրաստվել: Պետք է աշխատեմ սխալներս շտկելու ուղղությամբ և շարժվեմ առաջ: Նպատակս ոսկե մեդալ նվաճելն է»:

Մանասյանն աշխարհի առաջնության մեկնարկում մենամարտել էր Կոնգոյի ներկայացուցիչ Վիլյամ Մբանգիի հետ և ժամանակից շուտ` 2-րդ ռաունդում, առավելության հասել մրցակցի նկատմամբ: Մանասյանը 3 անգամ նոկդաունի էր ենթարկել մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրել էր մենամարտը։

Ավելի վաղ՝ մայիսի 6-ին, ԱԱ-ի քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը՝ 1/8 եզրափակչում 5:0 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ:

Այսօր երեկոյան քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի նաև Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչը: Հայ բռնցքամարտիկն ԱԱ-ի մեկնարկում առավելության է հասել Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով: Հայ մարզիկներից պայքարը շարունակում է նաև Գուրգեն Մադոյանը (67 կգ):

ԱԱ-ի 1/16 եզրափակչում Մադոյանը մրցել է Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարել։ Երկրորդ ռաունդում նա նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին և դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են տարբեր փուլերում:

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 1/16 եզրափակչում 0:4 հաշվով զիջել է Կուբայի ներկայացուցիչ Ալեխանդրո Կլարոյին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը նույն փուլում նույն հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեկնարկել է 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել է իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին, սակայն 1/8 եզրափակչում 1:4 հաշվով զիջել է Հորդանանի ներկայացուցչին:

Արթուր Ղազարյանը (60 կգ) 1/16 եզրափակչում նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, սակայն հաջորդ փուլում զիջել է Զամբիայի ներկայացուցչին։

Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակչում 0:5 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզիին։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net