Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է

0

Մայիսի 8-ին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը նշում է մարդասիրական ամենամեծ շարժման օրը: Ամեն օր միլիոնավոր կամավորներ, հազարավոր աշխատակիցներ և գործընկերներ ամբողջ աշխարհում իրենց ներդրումն են ունենում մարդասիրության տարածման գործում՝ օգնելով և կյանք փրկող ծառայություններ մատուցելով իրենց համայնքներում ապրող մարդկանց:

Այս տարի Մայիսի 8-ը նշվում է «Մենք ամեն ինչ անում ենք #իսրտե» կարգախոսով:

Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին, որպեսզի նրանք արագորեն վերականգնվեն, դառնան ավելի դիմակայուն և ապրեն արժանապատվորեն։ Կամավորների նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի:

Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմն ու կամավորներն իրենց համայնքներին աջակցում են հետևյալ ծառայությունների ու ծրագրերի միջոցով՝ տնային խնամք, առաջին օգնություն, դիմակայունության բարձրացում, աղետների ռիսկի նվազեցում, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, փախստականների պաշտպանություն և ինտեգրում, մարդասիրական արժեքների տարածում, արձագանք երիտասարդական հիմնախնդիրներին, մարդասիրական օգնության և սոցիալ – հոգեբանական աջակցության տրամարդում, կամավորական նախաձեռնությունների աջակցություն և այլն:

  • Ամենածանր իրավիճակներում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի անձնակազմն ու կամավորները իրենց նվիրումն են բերում, կանգնելով ամենախոցելիների կողքին տեղական և ազգային մակարդակում՝ երբեմն վտանգի ենթարկելով սեփական կյանքն ու առողջությունը: Նրանք հիշեցնում են մեզ, թե ինչու մենք պետք է տարածենք մարդասիրություն և դրսևորենք բարություն, — ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: — Այս դժվարին ժամանակներում, կորուստների և անորոշության մեջ, մեզ մնում է միայն հավատալ բարության ուժին:

 

  • Թերևս չկա առավել գերագույն արժեք, քան մարդասիրությունն է։ Փոխադարձ հարգանքի ու համակարգված գործունեության վրա հիմնված մեր և Շարժման գործընկերների աշխատանքի նպատակն է նվազեցնել մարդկային տառապանքը՝ ձեռք մեկնելով հակամարտությունից, աղետներից ու այլ արհավիրքներից տուժած մարդկանց, — նշել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար Թիերի Ռիբոն։ — Հայաստանում ավելի քան երեսուն տարի մեր աշխատանքի ընթացքում ԿԽՄԿ-ն արձագանքել է հակամարտության առնչությամբ տարբեր մարտահրավերների։ Այս ջանքերի հետևում մշտապես եղել է անձնակազմի, Կարմիր խաչի կամավորների ու գործընկերների նվիրումն ու անխոնջ աշխատանքը հանուն հստակ նպատակի՝ մի փոքր հույս և մարդասիրություն բերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժումը բաղկացած է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայից և 192 Ազգային ընկերություններից՝ մոտ 15 միլիոն կամավորներով: Աշխարհում յուրաքանչյուր 524 հոգուց մեկը Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի կամավոր է:

The post Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net