Դիտարկել եմ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը․ Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի ուղեկցությամբ դիտարկել եմ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։
Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս տարի և ինտենսիվ կերպով ընթանում են։
Զրուցել եմ շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
The post Դիտարկել եմ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը․ Գնել Սանոսյան appeared first on ԳԱԼԱ.
