Դիտարկել եմ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին։
««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի ուղեկցությամբ դիտարկել եմ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։
Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս տարի և ինտենսիվ կերպով ընթանում են։
Զրուցել եմ շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սանոսյանը։
