Սլովակիայի վարչապետի պաշտոնակատարը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահին արտահերթ ընտրություններից ամիսներ առաջ
Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերն այսօր հայտարարել է, որ խնդրել է նախագահին ազատել իրեն իր պարտականություններից, այն բանից հետո, երբ նախարարների հրաժարականները թուլացրել են նրա կաբինետը։ Այս մասսին գրել է Reuters-ը։
Հեգերիի գլխավորած կաբինետը պաշտոնավարում է սեպտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ:
Կիրակի ավելի ուշ Հեգերը պետք է հանդիպի նախագահ Զուզանա Կապուտովային, որն իրավասու է նշանակել նոր անցումային վարչապետ:
Հեգերը բախվել է ընդդիմության կոչերին՝ ճանապարհ բացելու տեխնոկրատ վարչակազմի համար, որը կգլխավորի կենտրոնական եվրոպական երկիրը մինչև սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունները:
Reuters-ը նշել է, որ հարցումների համաձայն՝ հասարակությունը նախընտրում է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությանը, որը գլխավորում է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիկոն ու դեմ է հարևան Ուկրաինային ռազմական օգնության ավելացմանը:
Էդուրադ Հեգերը նաև ասել է, որ չի ցանկանում քաղաքական ճգնաժամի ձգձգվելը:
