Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա․ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի թքելու մասին
Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացու վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու դեպքին։
«Այն ընկալումը չէ, որ հայտնվեցի վարչապետի կաբինետում կամ զրահապատ մեքենա նստեցի, ես այլևս աստված եմ, և բոլորը աստվածներ են։ Այո՛, մարդու վրա չի կարելի թքել»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ դատապարտում է այն ընկալումը, որ «2-րդ պաշտոնյան (ՀՀ-ում 2-րդ պաշտոնյա համարվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը) մարդ չէ․ 2-րդ պաշտոնյան էլ է մարդ»։
Փաշինյանն ընդգծեց, որ «չի կարելի կոշիկները մաքրել պետական պաշտոնյայի վրա», որը «ժողովրդի կողմից ընտրված է»։
«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության 2-րդ պաշտոնյան է։ Տեղի է ունեցել նրա համար, որ այդ 2-րդ պաշտոնյան մարդ է։ Այ, դրա համար է տեղի ունեցել սխալը։ Այ, եթե ինքը լիներ աստված, այդ սխալը թույլ չէր տա իրան», - ասաց վարչապետը
