Յուվեի հարձակվող Վլահովիչը միացել է ՄանՍիթիի հարձակվող Հոլանդին. առնվազն 60 գոլ թոփ 5 առաջնությունների շրջանակում
Իտալական «Յուվենստուս» ֆուտբոլային ակումբի և Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դուշան Վլահովիչը, թոփ 5 առաջնությունների շրջանակում խփելով իր 60-րդ գոլը, միացել է անգլիական «Մանչեսթր Սիթի» ակումբի և Նորվեգիայի ազգային հավաքականի աստղային հարձակովղ Էրլինգ Հոլանդին։
Վլահովիչը Հոլանդից հետո 2-րդ ֆուտբոլիստն է, որ ծնված լինելով 01․01․2000-ից ի վեր, առնվազն 60 գոլի հեղինակ է դարձել թոփ 5՝ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնությունների շրջանակում։
Մայիսի 3-ին Սերիա Ա-ի «Լեչչե»-ի դեմ խաղում Վլահովիչը (ծնվ․ 28․01․2000) խփել է իր 60-րդ գոլը։ Իտալական «Ֆիորնետինայի» 98 խաղում սերբ հարձակվողը դարձել է 44, իսկ «Յուվեի» 39 խաղում՝ 16 գոլի հեղինակ։
Հոլանդը (ծնվ․ 21․07․2000) Գերմանիայի Բունդեսլիգայի Դորտմունդի «Բորուսիայի» 67 խաղում դարձել է 62 գոլի, իսկ «Մանչեսթեր Սիթիի» 31 խաղում՝ 35 գոլի հեղինակ:
Վլահովիչի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 75 միլիոն եվրո, Հոլանդինը՝ մոտ 170 մլն եվրո։
