Добавить новость
123ru.net
World News
Май
2023

«Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը». Ժաննա Անդրեասյան

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներին համատեղ իրականացվող մեծածավալ աշխատանքների համար և նշել. «ԿԶՆԱԿ-ի դերը կրթության բովանդակային գործընթացում շատ մեծ է, ինչը յուրաքանչյուրիս համար մեծ պատասխանատվություն է, բայց նաև հնարավորություն՝ բովանդակության և որակական փոփոխությունների վրա դրականորեն ազդելու առումով»:

Ըստ նախարարի՝ Տավուշի մարզում իրականացված հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ բոլոր փոփոխությունները գալիս են համբերատար և հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչը պետք է կրկնապատկել առաջիկայում՝ 2023 թ. սեպտեմբերից չափորոշիչների փուլային ներդրմամբ:

«Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը: Ցանկանում եմ ընդգծել, որ նախապատրաստական աշխատանքների որակը շատ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք գործնական փուլում  խուսափել մեզ արդեն ծանոթ խնդիրներից ու դժվարություններից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Քննարկմանն ընդգծվել է վերապատրաստումների ընթացքում արձանագրված խնդիրների լուծման մեթոդաբանության մշակման, աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություների, նոր առաջարկների անհրաժեշտությունն ու իրականացման կարևորությունը: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքների ծավալը հնարավոր է կրճատել՝ մենթոր դպրոցները զարգացնելով, ինչը հնարավորություն կտա խնայել ռեսուրսները և սերտացնել դպրոցների միջև կապը:

Հանդիպման ընթացքում աշխատակիցները նախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

The post «Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը». Ժաննա Անդրեասյան appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net