Aerosmith ռոք խումբը հայտարարել է հրաժեշտի շրջագայության մասին
Ամերիկյան հանրահայտ Aerosmith ռոք խումբը հայտարարել է «Peace Out» խորագիրը կրող 40-օրյա հրաժեշտի շրջագայության մասին։ Խմբի պաշտոնական ինստագրամյան էջում նշվում է, որ շրջագայությունը մեկնարկելու է 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Ֆիլադելֆիայում, իսկ վերջին համերգը տեղի է ունենալու 2024 թվականի հունվարի 26-ին Մոնրեալում։ Ամանորի նախօրեին խումբը ելույթ կունենա հայրենի Բոստոն քաղաքում, իսկ հունվարի 19-ին՝ Նյու Յորքում։
«50 տարի անց, 10 համաշխարհային շրջագայությունից և ավելի քան 100 միլիոն երկրպագուի ներկայությամբ ելույթ ունենալուց հետո եկել է վերջին անգամ «առաջ նետվելու» ժամանակը», - ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Շրջագայության ընթացքում խումբը կատարելու է իր 50-ամյա պատմության ընթացքում թողարկված ամենահիշարժան հիթերը։
Associated Press-ի հետ զրույցում խումբը հայտնել է, որ թմբկահար Ջոուի Կրամերը չի մասնակցելու շրջագայությանն ու «կենտրոնանացնելու է ուշադրությունն ընտանիքի ու առողջության վրա»։ Նրա փոխարեն համերգներին կմասնակցի թմբկահար Ջոն Դուգլասը։
