Թուրքիան Հայաստանը քարտեզից չի վերացնի, բայց 10 հազար կմ²-ին բավարար է համարում․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)
Թուրքիան Հայաստանը քարտեզից չի վերացնի, բայց 10 հազար կմ²-ին բավարար է համարում:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայնտել պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․
«Թուրքիայի ԳՇ արխիվներում մինչև հիմա կա Բաթումի պայմանագրով 10 հազար քառակուսի կիլոմետրանոց ՀՀ քարտեզը։ Թուրքիայի համար կարևոր է, որ Հայաստանի հետ առանձին բանակցի ու իր պայմաններով, այդպես է եղել միշտ։ Անկարան իր քաղաքականության մեջ գնալու է այնքան, մինչև պատասխան չստանա, ատամները չփշրվեն։
Եթե դիտարկում ենք Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը, ապա այն նույնն է վերջին 200 տարում։ Թուրքերը ուզում են ջարդել հայերին, համարելով, որ նրանք ներսից բացում են տարածաշրջանի դուռը ռուսների համար, իսկ ռուսներն այստեղ են, որ փրկե հայերին։ Եթե բաղադրիչներից մեկը փոխվում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները նորմալանում են, կամ հայ-թուրքականը՝ կարգավորվում Թուրքիայի պայմաններով, ապա այդ ճարտարապետությունը փլվում է»,-նշել է Հակոբյանը։
Պատմաբանի խոսքով, Ցեղասպանության ժամանակ հայկական էլիտան սխալվեց, պետք է պարզել որտեղ ու դասեր քաղել։ Ընդ որում խոսքը հենց դասեր քաղելու, այլ ոչ թե այս կամ այն գործչին կամ ուժին մեղադրելու մասին է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
