Նյու Յորքում քաղաքացիները մոտ 3000 հրազեն են հանձնել նվեր քարտերի դիմաց
Ամերիկայի Միացյալ Նահագների Նյու Յորք նահանգում հազարավոր ատրճանակներ, ներառյալ բազմաթիվ հարձակողական ոճի հրացաններ և «ուրվականի հրացաններ» ("ghost guns" ), հանգստյան օրերին քաղաքացիները հանձնել են նվեր քարտերի դիմաց։ Այս մասին հայտնել է նահանգի գլխավոր դատախազը, գրել է ABCNews-ը։
Նկարագրելով այն որպես «ուղենիշային իրադարձություն», Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը, որի գրասենյակը համակարգել է շաբաթօրյա (ապրիլի 29-ին) ծրագիրը, ասել է, որ ավելի քան 3000 հրազեն հանձնվել է ամբողջ նահանգի 9 հետգնման վայրերում, այդ թվում 2-ը Նյու Յորք քաղաքում:
Նյու Յորք նահանգի Սիրակուզայում, որտեղ ոստիկանության՝ հանցագործությունների վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների թիվը 133%-ով աճել է, բնակիչների կողմից 751 հրազեն է փոխանցվել:
Առաջին զենքի համար անձը կարող է ստանալ նվեր քարտ՝ 500 դոլար անվանական արժեքով, իսկ յուրաքանչյուր հաջորդի համար՝ 150 դոլար: Նրանք, ովքեր հանձնել են այլ տեսակի ու որսորդական հրացաններ, ստացել են 75 դոլարանոց նվեր քարտեր, իսկ յուրաքանչյուր չաշխատող կրկնօրինակի, հնաոճ կամ 3D տպիչով տպագրված ատրճանակի համար տրվել 25 դոլարանոց քարտ:
