Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Ֆրանսիայում՝ «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ դատապարտել են Լաչինի շրջափակումը

0

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի կենտրոնական այգում վեր խոյացող հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հաշվի առնելով, որ Անտոնիի քաղաքային այգում հուշակոթողը հանդիսավոր կերպով բացվել է 2015թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում առանցքային դերակատարություն ունեցած, հայտնի փաստաբան, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահի պաշտոնը ստանձնելու օրոք Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ՝ այն խորհրդանշական է թե’ Անտոնիի, թե’ հայ համայնքի և թե’ հայ-ֆրանսիական բարեկամության համար։

Ոգեկոչման միջոցառմանը «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, դեսպանության հյուպատոսական ծառայության ղեկավար Սերգեյ Մելքոնյանը, «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը, Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ մերձակա քաղաքների քաղաքապետներ, դեպարտամենտալ և քաղաքային խորհուրդների անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ելույթներով հանդես եկան Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։

Ելույթներում ֆրանսիացի քաղաքական գործիչները, մասնավորապես, հատուկ անդրադարձով անվերապահ սատարում և համերաշխություն դրսևորեցին անվտանգային լուրջ սպառնալիքներ դիմագրավող Հայաստանին և Արցախին, զորակցության խոսքեր ուղղեցին ամիսներ ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում լիակատար շրջափակման մեջ հայտնված արցախահայությանը։

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:

The post Ֆրանսիայում՝ «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ դատապարտել են Լաչինի շրջափակումը appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net