Добавить новость
123ru.net
World News
Май
2023

Քաղաքացիների աշխատանքային իրավունքներն ամենից շատ խախտվում են շինարարության և առևտրի ոլորտներում

0

Հայաստանում ամենից հաճախ հանդիպող աշխատանքային իրավունքների խախտումները կապված են աշխատավարձի, վերջնահաշվարկի չվճարելու կամ ուշ վճարելու, ինչպես նաև անօրինական աշխատանքից ազատելու հետ: Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը՝ ներկայացնելով ոլորտի խնդիրները:

«Տեսչական մարմինն իրականացնում է պլանավորած և չպլանավորած վերահսկողություն: Չպլանավորած վերահսկողությունը կատարվում է քաղաքացիների դիմումների, հրապարակումների հիման վրա: Ասեմ, որ քաղաքացիների կողմից բավական ակտիվություն կա: Ցուցանիշները խոսում են այն մասին, որ շատերն իրազեկված են ու խնդրի դեպքում դիմում են մեզ իրենց իրավուքները պաշտպանելու համար: Տեսեք, 2020 թվականին քաղաքացիների դիմումների հիման վրա ունեցել ենք 149 վարույթ, 2021 թվականին՝ 540, 2022 թվականին՝ 1393: Ինչպես երևում է, թիվը մի քանի անգամ ավելացել է: Սա խոսում է իրազեկման մակարդակի բարձրացման մասին»,-ասաց Սլավիկ Սարգսյանը:

Տեսչական մարմինը նախորդ տարի մոտ 3000 վերահսկողական գործընթաց է իրականացրել, որից 60 տոկոսը աշխատողների իրավունքի խախտումներին և անվտանգության պայմանների չպահպանմանն է առնչվում: Տեսչական մարմնի ստացած դիմում բողոքների մեծ մասը ևս աշխատանքի իրավունքների խախտմանն է վերաբերում:  Խախտումներն արձանագրվելուց հետո տեսչական մարմինը տալիս է կարգադրագիր: Եթե տվյալ խախտման համար օրենքով նախատեսված է տուգանք, ապա տեսչական մարմնում բացվում է վարույթ և գործատուն տուգանվում է: Տեսչական մարմնի ներկայացուցիչը 2022 թվականի գործերից առանձնացրեց աշխատողին չգրանցելու դեպքը, երբ գործատուն տուգանվել է 50 հազար դրամի չափով: Տուգանելու հետ կապված հաջորդ դեպքը վերաբերում է աշխատավարձն ուշ վճարելուն կամ վերջնահաշվարկ չկատարելուն: Այդ դեպքում գործատուն տուգանվում է այդ գումարի մեկ քառորդի չափով:

Տեսչական մարմինը համապատասխան մեթոդաբանությամբ ամեն տարի առանձնացնում է ռիսկային ոլորտները, որտեղ ավելի հաճախ են հանդիպում աշխատանքային իրավունքների խախտումներ: Ռիսկային ոլորտներն են շինարարությունը, առևտուրը, լեռնամետալուրգիան և այլն:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net