Մեր հասարակության մեջ աշխատանքն ու զբաղվածությունը պետք է, ի վերջո, դառնան գերակա արժեքներ. Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել մայիսի 1-ի առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս մայիսի 1-ի առիթով, որը մեր տոնացույցում հռչակված է որպես Աշխատանքի օր։
Ճիշտ է, առանձնապես տոնականություն չկա, բայց այսօրվա խորհուրդն ուղղակի կապ ունի մեր անվտանգային մարտահրավերների հետ, այն է՝ արժևորել աշխատանքն ու աշխատավոր մարդուն, պաշտպանելու իր պետության ու ժողովրդի համար արժեք և բարիք ստեղծող մարդկանց իրավունքները։
Մեր հասարակության մեջ աշխատանքն ու զբաղվածությունը պետք է ի վերջո դառնան գերակա արժեքներ, քանի որ միայն ստեղծարար, հայրենանվեր և ազնիվ աշխատանքով է հնարավոր դարձյալ շենացնել մեր հողն ու հայրենիքը»:
