Добавить новость
123ru.net
World News
Март
2023

Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա. Արցախի պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

0

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին այցելել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին:

Նա շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ նախկին նախարար Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ շրջափակման պայմաններում պատասխանատվություն կրելու և ծանրաբեռնված աշխատանքի համար:

Ներկայացնելով ոլորտում երկարամյա փորձ ունեցող նորանշանակ նախարարին՝ Գուրգեն Ներսիսյանը համոզմունք է հայտնել, որ Վահրամ Առաքելյանը ամենայն պատասխանատվությամբ կիրականացնի ոլորտի առջև ծառացած խնդիրների համակարգային լուծումները։

«Խնդիրներին համակարգային լուծումներ առաջադրելով, մենք կառավարման համակարգում որակապես նոր գործիքներ ու հարաբերություններ կստեղծենք: Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետական նախարարն այնուհետև այցելել է քաղաքաշինության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել Ազատ Համաբարձումյանին, ում նախագահի հրամագրով ժամանակավորապես վերապահվել է նախարարի պարտականությունների կատարումը:

Գուրգեն Ներսիսյանը կարևորել է հատկապես հետպատերազմյան շրջանում նախկին նախարար Արամ Սարգսյանի և համակարգի աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքը, ինչի արդյունքում կյանքի են կոչվել ենթակառուցվածքային և բնակարանային ապահովման բազմաթիվ ծրագրեր: Անդրադառնալով ոլորտային հարցերին՝ պետական նախարարը ընդգծել է գերատեսչության  հետագա աշխատանքների կազմակերպման արդյունավետության ապահովումը։

«Քաղաքաշինությունն այն ոլորտներից է որտեղ կարելի է անվերջ զարգանալ և մեր հաջողությունների գրավականը նաև նրանում է, թե մենք որքանով ենք պատրաստ բոլոր զարգացումներին զուգահեռ համաչափ զարգանալ, որպեսզի ունակ լինենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին», - նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գեորգի Հայրիյանին՝ պետական նախարարը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերը կբազմապատկվեն:

«Առաջիկայում մեր երկիրը պետք է էականորեն առաջընթաց ապահովի գյուղատնտեսության ոլորտում: Այդ հարցում պատասխանատվություն պետք է ստանձնեն ձեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև ես՝ որպես ոլորտի ձեզ հետ հավասարապես պատասխանատու։ Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականության արդյունքում, մասնագետների ունեցած փորձի և գիտելիքներին համապատասխան տեղաբաշխումը կազմակերպելով, կկարողանանք ապահովել առավելագույն արդյունավետություն», - ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցներին՝ նախկին նախարար Հրանտ Սաֆարյանի ղեկավարությամբ Արցախի շրջափակման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հրատապ հարցեր:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net