Добавить новость
123ru.net
World News
Март
2023

Իսպանիայում դատարանը տղամարդուն պարտավորեցրել է նախկին կնոջը 215 000 դոլար փոխահատուցում վճարել՝ 25 տարի տան գործերն անելու և երեխաներին խնամելու համար

0

Իսպանիայում դատարանը Մալագա քաղաքում բնակվող գործարարին պարտավորեցրել է նախկին կնոջը 204 000 եվրո (215 000 դոլար) փոխհատուցում վճարել՝ 25 տարվա համատեղ կյանքի ընթացքում տանը կատարած գործերի և երեխաների խնամքի համար:

Ինչպես գրում է Oddity Central-ը, կինը, որն իր կյանքի 25 տարին նվիրել է ձեռնարկատեր ամուսնուն աջակցելուն և երկու դուստրերին խնամելուն, ստացել է 215 000 դոլար փոխհատուցում՝ այդ տարիների ընթացքում իր ամբողջ չվարձատրված աշխատանքի համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ զույգն ամուսնացել է 1995 թվականի հունիսին. հաջորդ ամիս նրանք ստորագրել են ակտիվների բաժանման պայմանագիր: Փաստաթղթում հիմնականում նշվում էր, որ ամուսիններից յուրաքանչյուրն ամուսնալուծության դեպքում պահպանելու է ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքի բացառիկ սեփականությունը: Արդյունքում պարզվել է, որ դա շատ ավելի ձեռնտու էր ամուսնուն, որը նախաձեռնել է բազմաթիվ բիզնեսներ, մինչդեռ կինն այդ ընթացքում զբաղվել է բոլոր տնային գործերով, խնամել իրենց երկու աղջիկներին:

«Նա ամունու ստվերում էր, աշխատում էր նրա թիկունքում, որպեսզի ամուսինը մասնագիտորեն աճի և ինչ-որ բան դառնա:Նա ամբողջ ժամանակն անցկացրել է՝ կենտրոնանալով իր ընտանիքի վրա, որպեսզի ամուսինը կենտրոնանա իր բիզնես նախագծերի վրա: Նա խնամում էր աղջիկներին, և երբեք դրսից որևէ օգնություն չի ստացել», - դատարանին ասել է կնոջ փաստաբան Մարտա Ֆուենտեսը:

Ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Մալագայի տարբեր համայնքներ՝ ելնելով ամուսնու աշխատանքային կարիքներից, բայց երբ վերջինս հրաժարվել է վճարել իր 16-ամյա դստեր բարձրագույն կրթության համար՝ ստիպելով նրան աշխատել ուսման վարձը վճարելու համար, կնոջ համբերությունը հատել է, և նա ամուսնալուծության հայց է ներկայացրել: Ամուսնական պայմանագրի շնորհիվ ամուսինը պահպանել է արժեքավոր ակտիվների մեծ մասը, մինչդեռ կինը  սեփականության իրավունքով ստացել է ընդամենը տան կեսը:Իմանալով, որ իր նախկին ամուսնուն մնացել են արժեքավոր ակտիվներ, ինչպիսիք են շահութաբեր ձիթապտղի յուղի արտադրամաս, շքեղ մեքենաներ և այլ անշարժ գույք, իսկ ինքը ոչինչ չունի ցույց տալու իրենց 25 տարվա ամուսնության ընթացքում կատարած աշխատանքի դիմաց, կինը որոշել է դիմել փոխհատուցում ստանալու համար։

«Նա, ինչպես և շատ այլ կանայք, իր ողջ կյանքը նվիրել է իր դուստրերին, մինչդեռ ամուսինը ժամանակ ուներ իր մասնագիտական կարիերան զարգացնելու համար: Եվ կարևոր է, որ այն ժամանակը, որը կինը նվիրել է ընտանիքին, ոչ թե մասնագիտական կյանքին, արժեք ունենա», - ասել է Ֆուենտեսը:

Երկու տարվա դատավարությունից հետո դատավորը կնոջը 204 000 եվրո փոխհատուցում է նշանակել 25 տարվա ամուսնության ընթացքում տնային աշխատանքի համար, որը, կնոջ փաստաբանի խոսքով, ներկայացնում է 25 տարվա հաշվարկված նվազագույն միջին մասնագիտական աշխատավարձը: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net