Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հարցում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին նա ասել է la Repubblica թերթին տված հարցազրույցում։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը պատրաստ է անել ամեն ինչ, եթե ռուսական և ուկրաինական կողմերը որոշեն, որ եկել է միջնորդության դիմելու ժամանակը, և որ Նեթանյահուն կարող է օգտակար լինել։
«Բայց, ցավոք, չեմ կարծում, որ ժամանակը եկել է», - ասել է քաղաքական գործիչը։
Նեթանյահուի խոսքով՝ հակամարտությունը «կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բանակցելու հնարավորություն չի ստեղծվել»։
