Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2022

Վլադիմիր Պուտինի «տոնը», որն աշխարհն անվանում է «անեքսիա»

0
Ղրիմից 8 տարի անց Ռուսաստանը գործ ունի այլ Ուկրաինայի հետ

Ռուսաստանում տոն է՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները Դաշնության կազմում ընդգրկելու մասին: Դա Ուկրաինայի տարածքի 15 տոկոսն է: Առաջին հայացքից թվում է, թե կրկնվեց Ղրիմի բռնակցման սցենարը՝ նախ տեղի ունեցավ կեղծ հանրաքվե, ապա դիմում Մոսկվային և Մոսկվայի կողմից համաձայնություն:




Բայց 2014 և 2022 թվականների այս իրադարձությունների մեջ կա ակնհայտ տարբերություն. 2014-ին Ուկրաինան քաղաքական ծանր ճգնաժամի մեջ էր, պառակտված, շփոթված, կամազուրկ բանակով: Ութ տարի անց Մոսկվան գործ ունի միանգամայն ուրիշ երկրի հետ:


Փետրվարի 24-ին նախաձեռնելով հարձակումը հարևանի վրա՝ Կրեմլում ենթադրում էին, որ մեկ, առավելագույնը երկու շաբաթ անց «կրտսեր սլավոն եղբայրը» ծնկի կգա, որ բնակիչների գերիշխող մեծամասնությունն աղուհացով կդիմավորի «Զելենսկու ֆաշիստական ռեժիմի ճիրաններից ժողովրդին ազատող ավագ եղբայրներին»:


Բայց պատահեց մի բան, որը Ռուսաստանի Զինուժի գլխավոր շտաբի համար առնվազն անսպասելի էր՝ առաջին հուժկու հարվածներից ուշքի եկած ուկրաինացիները սկսեցին Արևմուտքի տրամադրած սպառազենի օգնությամբ իսկական դիմադրություն ցույց տալ: Անպարտելի համարվող ռուսական բանակը կանգ առավ և վերջին ամիսներին գործնականում գրեթե առաջ չի շարժվում:


Յոթ ամիս անց Կրեմլը «մասնակի զորահավաք» հայտարարեց, ինչը գոնե անուղղակի ապացուցում է, որ գեներալները չեն կատարել գերագույն գլխավոր հրամանատարից ստացած առաջադրանքները:


Ավելի քան 260 հազար «ոչ հայրենասեր» տղամարդ

Սեպտեմբերի 21-ին արձակված մոբիլիզացիայի հրամանից հետո զանգվածային արտագաղթ է սկվել: Արական սեռի մեծ թվով ռուսաստանցիներ՝ ավելի քան 265 հազար մարդ, դուրս են եկել երկրից: «Թվերը չափազանցված են, պետք չէ անվերապահորեն հավատալ ֆեյք-պրոպագանդային», - այդ առիթով ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:




Չափազանցված է, թե՝ ոչ, կարելի է դատել իշխանության գործելակերպից. Ֆինլանդիայի, Վրաստանի և Ղազախստանի հետ սահմաններին ռուսները հավաքագրման շարժական կետեր են տեղակայել, անցակետ հասնողներին հարցաքննում են, շատերին չեն թողնում հատել սահմանը, տեղում բերման են ենթարկում և ուղարկում են հավաքագրման կենտրոններ:


«Ռուս-վրացական սահմանը ոտքով կարելի է անցնել, խուճապ մի տարածեք, արգելք չկա»,- սեպտեմբերի 28-ին հայտնել են Մոսկվայում, և հենց հաջորդ օրվանից ոտքով անցնելն էլ են արգելել:


Մարդիկ իրենց գլխի ճարը տեսնում են՝ ռուս-վրացական սահմանի շրջանում ճիշտ ուղեկցող են գտնում, մինչև 100 հազար ռուբլի են վճարում, նրանք էլ մոբիլիզացիայից փախուստի դիմողին զարտուղի ճանապարհներով հասցնում են անցակետ: Այնտեղ էլ, ժողովրդական լեզվով ասած, եթե «մուծվես»՝ կթողնեն հասնես վրացական հատված:


Մի հատ էլ այնտեղ ես լեզու գտնում, և մուտք ես գործում Վրաստանի անկախ հանրապետություն: Իսկ մնացյալը՝ բախտի բան է:


Համենայն դեպս, այդ ճանապահրով, ըստ «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» թիմի թղթակիցների, հարյուրավոր ռուսաստանցիներ հասել են Վրաստան:


«Չեմ ուզում ոչ սպանել, ոչ սպանվել»

«Մենք մեր հայրենիքը չենք պաշտպանում, մենք հարձակվել ենք մեր հարևանների, մեր եղբայրների վրա, փորձում ենք գրավել նրանց տարածքը»,- ասել է Վրաստան հասած Ալեքսանդրը:


«Եթե չենք ուզում վերադառնալ նախնադարյան ժամանակներ, պարտավոր ենք դադարեցնել այս պատերազմը, ամենուր մահեր, սպանություն»,- ասել է նրա բախտակից Անտոնը:


«Ես ծառայել եմ, 35 տարեկան եմ, ինձ հաստատ տանելու էին Ուկրաինա, հազիվ եմ պրծել»,- խոստովանել է նրանց ընկեր Նիկիտան:


Դանիիլը Ղազախստան է հասել: «Ես փրկարար եմ, մարդկանց փրկում եմ, ոչ թե սպանում, ես պատերազմին դեմ եմ, ոչ ուզում եմ սպանել, ոչ էլ սպանվել, դրա համար էլ փախուստի եմ դիմել»,- ասել է Դանիիլը:


Ցամաքային սահմաններից մնացել են Բելառուսը, Ղազախստանը, Վրաստանը, Մոնղոլիան և Չինաստանը:




Ֆինլանդիան կեսգիշերից փակել է անցակետը: Բալթյան երկրներն ավելի վաղ են այդ արգելքը սահմանել: Ռուսները նաև օդանավերով մեկնում են Հայաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ:


Մոսկվային և Սակնտ Պետերբուրգին փորձում են չդիպչել

Բայց զորակոչի ենթակաների մեծ մասն, այնունամենայնիվ չունի բանակից խուսափելու հնարավորություն: «Ազատության» ռուսական ծառայության հեղինակներից պատմաբան Սերգեյ Մեդվեդևը մի տխուր փաստ է նշում՝ իշխանությունը «հետևում է գաղութատիրական ռուսական հասարակության դասակարգային և տարածքային հիերարխիաներին. ծայրամասերի բնակչությունը զանգվածաբար մոբիլիզացված է»:


Զինվորագրում են առաջին հերթին Հեռավոր Արևելքի, Անդրբայկալի շրջանի, Բուրյաթիայի և ազգային շրջանների տղամարդկանց: Իրավապաշտպանները նույնիսկ «բուրյաթների ցեղասպանություն» են դա որակել: Ղրիմում թաթար տղամարդկանց 90 տոկոսը զորակոչված է: Սա արդեն ակնհայտ քաղաքական պատվերի մասին է վկայում։


Մինչդեռ, Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին փորձում են «չդիպչել»: 15 միլիոնանոց Մոսկվայի համար զորակոչի շեմը՝ 16000 մարդ է, դա բնակչության 0,1 տոկոսն է:


Ուլան-Ուդեում ուսանողներին հենց դասերից են տարել: Բաշկիրիայում զինվորագրել են ամբողջ ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կեմերովոյի մարզի Տյումենևո գյուղում մոբիլիզացվել է ամբողջ արական բնակչությունը՝ 59 մարդ։


Նոր զորակոչվածների 15-20 տոկոսը կզոհվի, բայց «կանայք նորերին կծնեն»

Մեդվեդևը դառնությամբ հիշում է հայտնի խոսքը՝ «Бабы ещё нарожают»՝ «Կանայք նորերին կծնեն»: Պատմաբաններից մի քանիսն այն վերագրում են սովետական մարշալ Գեորգի Ժուկովին, մյուսներն ասում են, թե այդպես Պետրոս առաջինին է ասել նրա զորավարներից Բորիս Շերեմետևը:


Ով էլ լինի հեղինակը, այդ դաժան բանաձևը վկայում է, որ դարեր շարունակ ազգաբնակչությունը ցարերի համար սոսկ ռեսուրս է եղել, «թնդանոթի միս»:


Մինչդեռ, ըստ վերլուծաբանների, նոր մոբիլիզացվածները խիստ խոցելի են, նրանց շրջանում կորուստները շատ մեծ են լինում: Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման միլիացիայի կազմի 55 տոկոսը կոտորվել է:


Ենթադրվում է, որ այս նոր զորակոչվածների 60-70 տոկոսը շարքից դուրս կգա, 15-20 տոկոսը կզոհվի, 45-50 տոկոսը կվիրավորվի:


Այս պատերազմի 7 ամիսների ընթացքում ռուսական կողմն, ըստ պաշտոնական տվյալների, մինչև 6 հազար զոհ է տվել: Այդ մասին սեպտեմբերի 21-ին ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուսները պնդում են, որ Ուկրաինան 61 հազար զինծառայող է կորցրել:




Ըստ ուկրաինացիների, ռուսների կորուստը մոտ 44 հազար է: Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել ոչ մեկ, ոչ մյուս կողմի հայտնած տվյալների արժանահավատությունը: Ակնհայտ է, որ խոսքը տասնյակ հազարավոր մահերի մասին է:


Հուլիսի վերջին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը հայտնել է, որ ռուսներն ավելի քան 15 հարազ զինծառայող են կորցրել:


20-րդ դարի անեքսիան Երկրորդ աշխարհամարտով է ավարտվել

Ահա այսպիսի պատերազմ է սկսել Վլադիմիր Պուտինն, ով իր այսօրվա ճառում ասել է, թե հիմա «մեծ կռիվ է պատմական Ռուսաստանի համար»: Նախկինում նա «պատմական Ռուսաստան» է անվալել Խորհրդային Միությունը:


Վերջին անգամ խոշոր անեքսիա Եվրոպայում տեղի է ունեցել 1938 թվականին, երբ հայտարարելով «պատմական արդարությունը վերականգնելու» մասին, ֆաշիստական Գերմանիան մարտին գրավել է Ավստրիան, ապա հոկտեմբերին գրավել է Չեխոսլովակիայի Սուդեթական մարզը:


Խելագար ֆյուրերի հաջորդ քայլը հարձակումն էր Լեհաստանի վրա, ինչից հետո մեկնարկել է Երկրորդ աշխարհամարտը:


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net