Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2022

ԱՄՆ-ում տրանսգենդեր զինվորական բժիշկն ու նրա հայազգի կինը ծրագրել են Ռուսաստանին փոխանցել գաղտնի տվյալներ․ նրանց մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

0

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն զինվորական բժիշկ, մայոր Ջեյմի Լի Հենրիին և նրա կնոջը՝ բժիշկ Աննա Գաբրիելյանին, մեղադրել է դավադրության, մասնավորապես՝ գաղտնի տեղեկատվությունը ռուսական իշխանություններին փոխանցելու համար, գրում է bbc.com-ը:

Ամուսինները ծրագրել էին Ռուսաստանին փոխանցել ամերիկյան ռազմական հոսպիտալի հիվանդների մասին գաղտնի տեղեկությունները։ Նրանք ռուսական կողմի ներկայացուցչին (իրականում եղել է ՀԴԲ-ի գաղտնի գործակալ) ասել են, որ իրենց հիմնական շարժառիթը Ռուսաստանի հանդեպ հայրենասիրական զգացմունքներն են։ Մեղադրյալների փաստաբանները, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս պատմությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մայոր Հենրին դարձել է ԱՄՆ բանակի առաջին ծառայող սպան, որը հայտարարել է, որ տրանսգենդեր է այն բանից հետո, երբ 2015 թվականին նրան օրինականորեն թույլ են տվել փոխել անունը և սեռը: Նույն թվականին Հենրին և Գաբրիելյանն ամուսնացել են:

Ըստ դատախազների՝ զույգը, հայրենասիրական նկատառումներից ելնելով, ցանկացել է օգնել Ռուսաստանի կառավարությանը «տեղեկություն ստանալ ԱՄՆ բանակի և կառավարության հետ կապված անձանց առողջական վիճակի մասին»։

Մայոր Հենրին ծառայել է Հյուսիսային Կարոլինայի «Ֆորտ Բրեգ» խոշոր ռազմաբազայում: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա մտադրվել էր օգտագործել գաղտնի տեղեկատվության հասանելիության իր իրավունքը՝ «Ֆորտ Բրեգ» հիվանդանոցի, ինչպես նաև մեկ այլ բժշկական հաստատության հիվանդների բժշկական քարտերին ծանոթանալու համար:

Բժիշկ Գաբրիելյանն իր հերթին աշխատել է Բալթիմորի «Ջոն Հոփկինս» հիվանդանոցում և, ենթադրաբար, մի քանի ամիս առաջ՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումն սկսելուց հետո, նա իր օգնությունն է առաջարկել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։

Օգոստոսի կեսերին Գաբրիելյանի հետ կապվել է մի մարդ, որը պնդել է, թե Ռուսաստանի դեսպանատան աշխատակից է, բայց իրականում նա գաղտնի ՀԴԲ գործակալ էր:
Հանդիպման ժամանակ, ըստ մեղադրական եզրակացության, բժիշկ Գաբրիելյանը գործակալին ասել է, որ «Ռուսաստանի նկատմամբ հայրենասիրության զգացումով դրդված՝ նա պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն, նույնիսկ եթե դա իր համար նշանակում է աշխատանքից ազատում կամ ազատազրկում»։

Գաբրիելյանը մեղադրվում է կողակցին ևս դավադրության ներգրավելու և գործակալին ասելու համար, որ գիտի, թե ինչպես են պատրաստում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար նախատեսված զինվորականներին։

Նույն օրը նոր հանդիպման ժամանակ մայոր Հենրին գաղտնի գործակալին ասել է, որ ինքը նույնպես դրդված է Ռուսաստանի հանդեպ հայրենասիրության զգացումով և որ պատրաստ է միանալ ռուսական զինված ուժերին:

Միևնույն ժամանակ, մայորը մտահոգություն է հայտնել Ամերիկյան առողջության ապահովագրության շարժունակության և հաշվետվողականության ակտի (HIPAA) հնարավոր խախտման վերաբերյալ, ինչի համար, փաստորեն, այժմ այս զույգը մեղադրվում է։

Սակայն բժիշկ Գաբրիելյանը, ըստ երևույթին, նման մտավախություն չուներ, և արդեն օգոստոսի վերջին նա գործակալին փոխանցել է գաղտնի տեղեկությունների մի մասը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net