Добавить новость
123ru.net
World News
Август
2022

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ատոմակայան

0
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ավտոշարասյունն այսօր ժամանել է Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոզժիեի ատոմակայան։




Կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ առաքելությունը մտադիր է մի քանի օր անցկացնել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում, որն արդեն մի քանի ամիս է, հայտնվել է պատերազմական գործողությունների թիրախում. - «Մենք գնում ենք պատերազմական գոտի, օկուպացված տարածք։ Սա պահանջում է հստակ երաշխիքներ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլև Ուկրաինայի Հանրապետությունից»։


Մարտ ամսից ատոմակայանը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից, և մինչ օրս Մոսկվան և Կիևը պարբերաբար միմյանց են մեղադրում այն գնդակոծելու համար։ Թե երբ են միջազգային փորձագետները Զապորոժիե հասնելու, չի նշվում։ Մինչ այդ ռուսական բանակը խաղաղ բնակիչներին չի թողնում դուրս գալ կայանի հարակից, մշտապես գնդակոծության տակ գտնվող Էներգոդար քաղաքից, «Ազատությանն» ասել է քաղաքապետ Դմիտրի Օռլովը. - «Բնակչության մեջ խուճապ է տիրում։ Մարդիկ փորձում են հնարավորինս շուտ լքել քաղաքը և գնալ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք, սակայն օկուպանտներն այստեղ էլ արգելքներ են ստեղծում, նրանց դուրս չեն թողնում»։


Օռլովի հաշվարկներով, մինչև պատերազմը քաղաքում բնակվում էր մոտ 50 հազար մարդ։ Նրանց կեսն արդեն հեռացել է։


Թեժ է իրավիճակը Ուկրաինայի և' հարավում, որտեղ ուկրաինական ուժերը երկու օր առաջ հակահարձակում են սկսել, և' արևելքում, որտեղ ռուսական կողմն է փորձում առաջ գնալ և գրավել Դոնեցկի մարզի ողջ տարածքը։




Ըստ որոշ ուկրաինացի պաշտոնյաների և արևմտյան ռազմական փորձագետների, Ուկրաինայի զինված ուժերը անցած օրերին կարողացել են ճեղքել ռուսական պաշտպանական գծերը։ Սակայն ուկրաինացի զինվորականները հորդորում են լրագրողներին ու ականատեսներին շատ տեղեկություններ չհրապարակել կատարվածի մասին՝ բանակի գործողություններին չվնասելու պատճառաբանությամբ։ Ռուսական կողմը մինչդեռ, պնդում է, որ Կիևի հարձակումը ձախողվել է, սակայն ապացույցներ չի ներկայացնում։


Իրարամերժ այս տեղեկություններին ֆոնին երեկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ուկրաինան սկսել է Ղրիմից բնակչության տարհանման ուղիներ մշակել։ Բարձրաստիճան պաշտոնյան Թվիթերում գրել է, թե Ուկրաինայի համար ամենակարևորը սեփական քաղաքացիների կյանքն է։


Մինչ այդ ռուսական ուժերը շարունակում են ուկրաինական բնակավայրերի, մասնավորապես Խարկովի և Նիկոպոլի ռմբակոծությունը։ Հարվածները սաստկացրել է նաև ուկրաինական կողմը։ Ռազմական փորձագետների կանխատեսումներով, մարտերը աշնանը կարող են է'լ ավելի թեժանալ։


Հակամարտությունը խաղաղ կարգավորելու նշաններ առայժմ չկան

«Մենք ողջունում ենք Թուրքիայի միջնորդական առաքելությունը, սակայն կարծում ենք, որ այսօր Ռուսաստանը պատրաստ չէ բանակցությունների», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում երեկ ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ - «Ես շարունակում եմ հավատալ, որ կգա այն օրը, երբ ռուս առաջնորդը կգա Ուկրաինա, ծնկի կիջնի ռուսական ագրեսիայի զոհերի հուշարձանի առջև և ներողություն կխնդրի ուկրաինացի ժողովրդից այն չարիքի համար, որը կատարվել է մեր հանդեպ։ Եվ երբ դա տեղի ունենա, դա կլինի Ուկրաինայի վերջնական հաղթանակը»։




Ի դեպ, խոսելով Թուրքիայի մասին, Կուլեբան փաստել է՝ Անկարան մի կողմից աջակցում է Ուկրաինային, մյուս կողմից՝ ակտիվ համագործակցում Ռուսաստանի հետ. - «Իսկապես կան թեմաներ, որոնք մեզ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացնում»։


Կուլեբան, մասնավորապես, նշել է վերջին միջադեպը, երբ Ռուսաստանը Ս-300 համալիրը տեղափոխեց Բոսֆորով։


«Հարցեր ունենք», - ասում է նա՝ հավելելով, թե նախօրեին այդ պատճառով արտգործնախարարություն են կանչել Թուրքիայի դեսպանին։


Պաշտոնական Կիևը միաժամանակ ընդգծում է, որ Թուրքիան Ուկրաինայի համար ընդհանուր առմամբ բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։


 




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net