Լուիշ Ֆիգուն Հայաստանում է՝ որպես Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր (տեսանյութ)
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ոսկե գնդակի դափնեկիր, արդեն նաև Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր Լուիշ Ֆիգուն Հայստանում է։ Լեգենդար ֆուտբոլիստն այցելել է Երևանում Դիջիթեյնի գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես է եկել մամուլի ասուլիսով և հետաքրքիր ժամանակ անցկացրել Դիջիթեյն ընտանիքի մասը կազմող տարբեր թիմերի հետ:
Վերջին անգամ ֆուտբոլիստը Հայաստանում եղել է տարիներ առաջ՝ լեգենդների խաղի ժամանակ։ Այս անգամ Հայաստան ժամանելու նպատակն ու անելիքները այլ են։ Դիջիթեյն ընկերության հետ բացառիկ համագործակցության շրջանակներում լեգենդար ֆուտբոլիստը Հայաստան է ժամանել ՝ Դիջիթեյնի խոսքը աշխարհին հասցնելու կարևոր առաքելությամբ։
«Մեծ պատիվ է դառնալ Դիջիթեյն ընկերության դեսպանը։ Ես հնարավորություն եմ ունեցել աշխատել տարբեր ընկերությունների հետ և փորձել եմ գտնել երկարաժամկետ հարաբերություններ, այս համագործակցությունը ես գնահատում են երկկողմանի փոխշահավետ համագործակցություն, որը կօգնի Դիջիթեյն ընկերությանը ընդլայնել իր ծառայություններն աշխարհում և ստանալ լավ հնարավորություններ։ Միասին կփորձենք նոր շուկաներ գտնել, ընկերությունը առաջ մղել աշխարհում և անել լավագույնը։ Սկզբնապես ես փնտրում էի տեղեկատվություն ընկերության մասին, այն մասին, թե ինչով է զբաղվում ընկերությունը։ Այնուհետև եսանակնկալի եկա, երբ ծանոթացա ընկերության գործունեությանը, ստորաբաժանումներին, ուրախ եմ դառնալ այս ընտանիքի մի մասը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դիջիթեյն ընկերության հիմնադիր նախագահին, որ կարողացել է կառուցել այսպիսի ընկերություն։ Նաև շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տալու իմ և Դիջիթեյնի համագործակցությունը Հայաստանին։ Ամբողջ աշխարհի աչքերում Հայաստանը ներկայանալու է Դիջիթեյն ընկերության միջոցով։ Այս համագործակցությունը ես գնահատում եմ փոխշահավետ»,- ասաց Ֆիգուն՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Դիջիթեյն ընկերության հիմնադիր տնօրեն Վարդգես Վարդանյանը վստահ է՝ աշխարհում նման համբավ ունեցող ֆուտբոլիստի հետ գործընկերային համագործակցությունը նոր հեռանկարներ կարող է բացել ընկերության համար։
«Ես ուրախ եմ հյուրընկալել Լուիշ Ֆիգուին Երևանում և Դիջիթեյնում: Ինձ անչափ ուրախացնում է, որ մենք գործընկերային հարաբերություններ ունենք նման միջազգային դիրք ու համբավ ունեցող մարդու հետ, ով կիսում է մեր առաջադեմ արժեքները և կարող է ճշտությամբ ներկայացնել Դիջիթեյնի բրենդը»,- ասել է Վարդանյանը։
Դիջիթեյն ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանի խոսքով՝ այս համագործակցությունը շատ կարևոր և հեռանկարային քայլ կարող է լինել միջազգային հարթակում Դիջիթեյն ընկերության համար նոր հնարավորությունների առումով։
«Սա Դիջիթեյն ընկերության առաջին համագործակցությունն է ընկերության բրենդ ամբասադոր ունենալու առումով։ Մեզ համար շատ կարևոր է այս համագործակցությունը, քանի որ Լուիշ Ֆիգուն ֆուտբոլի լեգենդներից մեկն է, և շատ կարևոր էր Դիջիթեյնի թիմում նման լեգենդ ունենալ։ Ընկերությունը մեծ հաճույքով է աշխատում Լուիշ Ֆիգուի հետ թե՛ որպես անձ, և թե՛ որպես ֆուտբոլիստ։ Նա մեծ ազդեցություն ունի աշխարհում, նրա խոսքը շատերին է տեղ հասնում և հուսով ենք նաև, որ նրա միջոցով Դիջիթեյնի խոսքը կհասնի աշխարհին»,- ասաց Արեգնազ Հակոբյանը։
Լուիշ Ֆիգուի և Դիջիթեյն ընկերության համագործակցությունը կարևոր խթան կարող է դառնալ՝ միջազգային հարթակում ընկերության ճանաչելիության և նոր հնարավորությունների առումով։
