Добавить новость
123ru.net
World News
Август
2022

Ռուսաստանն ապշած է հայերի ապերախտ վերաբերմունքից. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Իրավունք»

0

Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Արցախում, ինչ ճակատագիր է սպասվում: Բայց մի բան հստակ է՝ Ռուսաստանը հայ ժողովրդին մենակ չի թողնի: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով թշնամու չդադարող սադրանքներին, նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի
նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակ տար, գեներալ-լեյտենատ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

-Արցախում թշնամու կողմից իրականացվող սադրանքները երևի պայմանավորված են նրանով, որ
Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, մտածում է, որ այնտեղ կարելի է սադրանքների դիմել: Բայց իրենք սխալվում են, խորապես են սխալվում: Ռուսաստանը կարող է աշ խատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով: Ուստի, եթե Ադրբեջանը նման քայլեր է անում, թող մի անգամ էլ լավ մտածի: Մենք գիտենք, որ հիմա ամբողջ Արեւմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ ատում է ռուս ժողովրդին, առհասարակ՝ սլավոնական ժողովուրդներին: Նայեք, թե ինչքան լաբորատորիաներ ունեն, իմիջիայլոց Հայաստանում եւս կան այդպիսի լաբորատորիաներ՝ հայազգի ոչնչացման համար: Ձեր ղեկավարությունը այսօր դրան ուշադրություն չի դարձնում, բայց դա շատ կարեւոր է: Ամբողջ աշխարհում կա 300 այդպիսի լաբորատորի ա, ձեր ղեկավարությունը պետք է այդ լաբորատորիան դուրս բ րի երկրից: Դրանք կենսաքիմիական զենք են պատրաստում՝ ելնելով ամեն երկրի ազգային առանձնահատկություններից: Կովկասի հետ կապված վտանգներն առնչվում են Վրաստանին ու Հայաստանին, ու ժամանակը կգա, որ հայերն ու վրացիները կսկսեն ոչնչանալ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը հիմա դավաճանում է անգամ Ռուսաստանին՝ նման քայլեր ձեռնարկելով: Թուրքիան «Բայրաքթարներ» է տալիս Ուկրաինային, որ ոչնչացնեն
Դոնբասի ռուս ժողովրդին: Իրենց մարդիկ են այնտեղ կռվում, ռադիկալ իսլամիստներին են ներգրավում: Ելնե լով աշխարհում ստեղծված իրավիճակից՝ խիստ հրամայական է, որ Հայաստանն էլ ունենա այնպիսի Զինված ուժեր, որ նման սադրանքներին համապատասխան արձագանք տրվի: Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Ալիեւը ինքը մշտապես հայտարարում է՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Եվ
դրանից հետո հարձակվեց Արցախի վրա՝ վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը: Հիմա Հայաստանն ի՞նչ է անում բանակի մարտունակությունն ուժեղացնելու համար: Մի անգամ կրակում են, պետք է կրկնակի պատասխան տաս, կյանքն է այդպիսին: Ռուսաստանն այսքան տարի դիմացավ,
բայց գնաց վաբանկ: Հիմա գիտեք, որ տարատեսակ պատժամիջոցներ են սահմանվում, բայց
ջհանդամ թե չեն սահմանվում: Սովե տական ժողովուրդն ապրել է Համաշխարհային մեծ պատերազմից հետո, հաց էլ չկար, ոչինչ: Հիմա էլ կապրենք: Պետք է պարզապես շատ աչալուրջ լինենք:

Ադրբեջանն ամբողջ կյանքում այդ սադրանքներին դիմել է: Նույնիսկ 1994 թվականի հրադադարի
պայմանագիրը նա խախտում էր, բայց բղավում, թե հայերն են դա արել: Պետք է արձանագրեմ նաեւ, որ Ռուսաստանում մտահոգ ու զարմացած են Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից, ինչը շատ վտանգավոր է: Հայաստանի վարչապետը պետք է ի վերջո կողմնորոշվի, թե ով է իր դաշնակիցը,
իսկ ով ՝թշնամին: Նման չեզոք, ինքնաբավ պահվածքով Հայաստանը կարող է լրիվ մենակ մնալ, ինչը, ինքներդ գիտեք թե ինչի կարող է հանգեցնել: Ռուսաստանը ապշած է հայե րի ապերախտ վերաբերմունքից:

—Պարոն Տեր-Գրիգորյանց, Արցա խում եւս հակառուսական ալիք է բարձրանում:

— Այո, շատ ճիշտ եք: Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն բան ա ում են, որպեսզի արժեզրկեն ռուս խաղաղապահների ծառայությունը, եւ վերջին իրադարձություններն էլ դրա վառ օրինակն են: Վատն այն է, որ Հայաստանն էլ այդ խայծը կուլ է տալիս: Բայց Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման խայծերը կուլ տալով եւ հակառուսականության ալիք բարձրացնելով՝ կվնասի
միայն ինքն իրեն: Հայաստանը պետք է գիտակցի, որ միակ դաշնակիցը ՌԴ-ն է, որը բազմիցս ապացուցել է իր ազնիվ դաշնակցական հարաբերությունները:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net