Добавить новость
123ru.net
World News
Август
2022

Հայաստանին ոչ թե ընդդիմություն է պետք, այլ առկա կառավարող թիմի այլընտրանք, որը ցույց կտա իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու ճանապարհը․ Վահե Հովհաննիսյան

0

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում նշել է, որ Հայաստանին ընդդիմություն պետք չէ, և այդ դեպքում զարգացումներն ավելի արագ կընթանան։

«Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։

Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։

Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ճնշումներ ու սպառնալիքներ։

Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ քաղաքական դասավորվածություններ։ Այս պայմաններում նույնիսկ իշխանություն, մեծ հաշվով, չկա, էլ ո՞ւր մնաց՝ ընդդիմություն։

Ամենակոպիտ սխալներից է՝ այսօրվա Հայաստանում ինքնաընկալվել որպես ընդդիմություն, որպես խորհրդարանական ընդդիմություն, որպես նվազ ձայներ ստացած քաղաքական միավոր։ Դա էապես փոքրացնում է օրակարգի դիապազոնը և լայն հասարակության հետ կոմունիկացիոն հնարավորությունները։ Չի կարելի ելման կետ ընդունել վերջին ընտրությունների անառողջ արդյունքները. ի վերջո, դա նույնն էր, թե Տիտանիկից փրկվածները վստահության քվե տային Տիտանիկի նավապետին։

Հայաստանին հիմա ոչ թե ընդդիմություն է պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա հասարակությանը հեռանկարը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի զարգացման հուն բերելու ճանապարհը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին մենակ չի թողնի, քաղաքացուն, հանրային տարբեր շերտերին մենակ չի թողնի ու մարդկանց հետ կխոսի՝ նրանց կողմից վստահության որոշակի պաշար ունենալով։

Գործող կառավարող թիմը հասարակությանը դնում է հոտի տեղ՝ ընդհանրապես չի խոսում հասարակության հետ, կարևոր, շրջադարձային բանակցություններից առաջ չի խոսում, ոչ մի կարևոր հարցի շուրջ չի խոսում։ Վարչապետ, նախագահ, արտգործնախարար փոխում են մեր պետության աշխարհագրությունը, քարտեզը, պատմությունը, հեռանկարը՝ առանց հասարակության հետ մի բառ քննարկելու։ 

Կառավարող թիմին այլընտրանքի հիմնական առաքելություններից մեկը բարդ ու բազմաշերտ հասարակության հետ վստահության երկխոսություն հաստատելն է՝ վերափոխելով նարատիվը, որ հասարակությունը հոտ չէ, այլ՝ ուժեղ ու վճռական գործոն։ Ընդդիմությունը չի կարող փոխել վիճակը, իսկ կառավարող թիմին այլընտրանք սոլիդ համակարգը՝ կարող է։

Կառավարող թիմին այլընտրանքի և ընդդիմության բովանդակային տարբերությունները լավ հասկանում են հարթակի առանձին գործիչներ, շա´տ ավելի լավ հասկանում է հրապարակը, իսկ լայն հասարակությունն ուղղակիորեն արդեն դնում է այդ պահանջը՝ ձևավորել գործող իշխանությանը սոլիդ այլընտրանք, որը կխոսի իր հետ՝ իր պրոբլեմների մասին և ունակ կլինի դառնալ իշխանություն։ Շարունակությունը տեխնիկական հարց է։

Լայն հանրության թվացյալ անտարբերության հետևում իրականում այս չբավարարվող պահանջն է։ Ի՞նչ պարտադիր է՝ ընտրությունը լինի քվեարթերթիկով, հիմա էլի ընտրություն է՝ գնալ հին ճանապարհո՞վ, թե՞ բաց  քննարկել ու հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում, և գնալ լուրջ վերափոխումների ճանապարհով։ Հենց դա արեցինք, բարդ ու «անլուծելի» թվացող հարցերը՝ տեխնոլոգիաների, ձևակերպումների, կոնսոլիդացիայի, հանրային ակտիվության, դրսի աջակցության, արտաքին ընկալման, նոր դեմքերի, նոր ասելիքի, կստանան իրենց պարզ լուծումները»։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net