Добавить новость
123ru.net
World News
Август
2022

ՀԱՊԿ-ից ազատվելու պարագայում արևմտյան ռազմական օգնությունը ՀՀ-ի համար կարող է լինել տարեկան 350-400 մլն-ի սահմաններում, դա բավարար է, որ Բաքուն և Մոսկվան փոխեն իրենց տոնը․ Արամ Սարգսյան

0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և, իր բնութագրմամբ, ռիսկային առաջարկ ներկայացրել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր նախագահող է նշանակում նախկին փոխպետքարտուղարին։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի եռանախագահողները հեռախոսազրույց են ունենում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ և հաստատում իրենց պատրաստակամությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առումով։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները մերժում են Ադրբեջանի ԱԳՆ հրավերը այցելել Շուշի։ ԱՄՆ-ը հանդես է գալիս Արցախի կարգավիճակի հարցի լուծման մոտեցումով և կարևորում արցախայության տեսակետ հայտնելու իրավունքը։ ՌԴ-ն և Ադրբեջանը համարում են կարգավիճակի հարցը լուծված, ու դա հստակ արտահայտում են Մոսկվայում եռակողմ հանդիպումներից հետո մամուլի ասուլիսներում և Պուտինի հարցազրույցներում ԼՂ պատկանելության մասով։ Ադրբեջանում ՌԴ դեսպանը սիրով ընդունում է հրավերը և այցելում Շուշի։ Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն, բայց այս փաստերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ խնդիրը լինելու է կարգավիճակի և վերջնական կարգավորման շուրջ, որին փորձելու է հակադրվել Ալիևը և բրյուսելյան հանդիպմանը ի հակադրություն փորձվելու է կազմակերպել մոսկովյան հանդիպում, որում փորձելու են ճնշել Հայաստանին։
Լուծումը՝ հնարավոր տարբերակներով դուրս գալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակից։ Արևմտյան քաղաքական, ռազմական և տնտեսական ազդեցությունը մեծացնելու նպատակով դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև ՌԴ-ն, միևնույն է, մեզ զենք չի վաճառում, ՀՀ անվտանգության ապահովման պարտավորությունները ՀԱՊԿ-ը չի կատարում, բայց ՀԱՊԿ-ում լինելը խանգարում է մեզ ավելի լուրջ ռազմական օգնություն տրամադրելուն, որ ուղիղ հայտարարել են թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի դիվանագիտական ծառայությունները։ Ուսումնասիրելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական աջակցության ցուցանիշները բարեկամ երկրներին, կարելի է համոզվել, որ ՀԱՊԿ-ից ազատվելու պարագայում արևմտյան ռազմական օգնությունը Հայաստանի համար տարեկան կարող է լինել 350-400 միլիոն դոլարի սահմաններում, և՝ ժամանակակից սպառազինությամբ։ Հավելեք՝ ժամանակակից պատերազմաների մարտավարության ու ռազմավարության ուսուցումը: Համոզված եմ, որ մեկ տարվա գումարով նման սպառազինությունը բավարար է, որ Բաքուն և Մոսկվան փոխեն իրենց տոնը՝ զսպելով ախորժակները։
Հ.Գ.
Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը վերջանալու է Արցախի կորստով, ՀՀ սահմանների ի վնաս մեզ, ռուսական քարտեզներով վերաձևմամբ և ՀՀ սուվերենության կորստով»։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net