Добавить новость
123ru.net
World News
Июль
2022

Դատավորը չի կարող մտածել՝ անձը դուրս թողնելուց հետո ինչ կանի, մարդը հանցանք է գործել, դատավորն ի՞նչ մեղք ունի․ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ԺՊ Սերգեյ Չիչոյանը չի կարծում, որ ԲԴԽ-ի հարաբերությունները մյուս կառույցների հետ նախկինում վատ են եղել եւ իր օրոք էլ վատ կլինեն։ Բայց մենք Չիչոյանին մատնացույց արեցրինք հենց երեկ ԲԴԽ-ի տարածած հայտարարությունը, որտեղ խորհուրդը կոռեկտության կոչ էր արել դատախազությանը։  

Ահա այդ հայտարարությունը․ «18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ են դրվել առաջին, վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների կողմից միեւնույն գործով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի եւ դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երեւույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլեւ ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է: Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները եւ հարգանք դրսեւորել օրենքի եւ դատական իշխանության նկատմամբ»։

Խոսքը մի մասնավոր, ոչ քաղաքական դեպքի մասին է, որտեղ դատավորն ազատ է արձակել հանցագործին, ով ազատության մեջ դարձյալ հանցանք է կատարել, ինչն էլ զայրացրել է կալանքի համար միջնորդած դատախազությանը, որն այսպիսի կոշտ գնահատականներ է տվել դատական համակարգի հասցեին։ Չիչոյանին հիշեցրինք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԲԴԽ-դատախազություն առճակատում է տեղի ունենում։

«Ես դա չեմ համարի առճակատում, հակամարտություն, զուտ աշխատանքային հարաբերություններ են: Ընդամենը խորհուրդն արձանագրեց եւս մեկ անգամ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ կապված որեւէ կառույց, որեւէ անձ իրավունք չունի բարձրաձայնել եւ քննադատել, ասել՝ դա ապօրինի է, սխալ է եւ այլն։ Եթե ակտը բոլոր կառույցներով անցել է՝ առաջին ատյան, վերաքննիչ եւ վճռաբեկ, չկա մեկն էս հանրապետությունում, որ կարող է էդ ակտին ասել՝ սխալ ակտ է, ապօրինի է»,- ասաց Սերգեյ Չիչոյանը։ 

- Բայց դատախազությունը հիմնավորել է, թե ինչու է այդպես կարծում՝ դատարանը բաց է թողել հանցագործին, եւ նա նորից հանցանք է գործել։ 

- Ցանկացած անձ էլ կարող է բաց թողնելուց հետո․․․ Որեւէ դատավոր չի կարող մտածել՝ էս անձը դուրս թողնելուց հետո ինչ կանի։ Հիմա մարդը հանցանք է կատարել, դատավորն ի՞նչ մեղք ունի, դատարանն ի՞նչ անի։

- Արդյոք երկակի ստանդա՞րտ չէ այստեղ, երբ զուգահեռ ենք անցկացնում քաղաքական բնույթի կալանավորումների հետ, թե ինչպես են դատավորները ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց անմիջապես կալանքի սանկցիա տալիս, այն դեպքում, երբ այդ մարդիկ ո՛չ մարդ են սպանել, ո՛չ ահաբեկչություն են իրականացրել, ո՛չ գողություն են կատարել․․․

- Ես ասեմ եւս մեկ անգամ՝ ես էստեղ քաղաքական բնույթի որեւէ արարք չեմ տեսնում, որ քաղաքական դրդապատճառով մեկին կալանավորել են կամ քրեական գործ են հարուցել, ամեն մեկն իր արարքի համար է պատասխան տալիս։ Հիմա հոդվածով նախատեսված է, առաջին ատյանի դատարանը մտածել է, որ խափանման միջոց պետք է կիրառի կալանավորումը՝ կալանավորել է։

- Հիմա նույն Արմեն Գրիգորյանը, Նարեկ Մանթաշյանը, Ավետիք Չալաբյանն այդ ի՞նչ վտանգավոր հանցանքներ էին կատարել, որ դատարանը որոշել է նրանց կալանավորել, իսկ դատախազության հաղորդագրության մեջ նշված անձը, ով մեկ անգամ արդեն հանցանք է կատարել, ազատ է արձակվել այդ նույն դատարանի կողմից։ Արդյոք այստեղ երկակի ստանդարտնե՞ր չեն։

- Իհարկե, ոչ։ Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր գործ յուրովի է քննարկվում, դա անձի եւ գործի հետ է կապված։

- Ի դեպ, իրավապահ կառույցների՝ միմյանց ուղղված փոխհրաձգություններին, կարծես թե, նոր ենք ականատես լինում՝ այս իշխանության օրոք։ Իրար մեղադրում են ոչ պրոֆեսիոնալիզմի, զուսպ եւ կոռեկտ չլինելու մեջ։ Սա ժողովրդավարությա՞ն դրսեւորում է, թե՞ մի նոր երեւույթ է։

- Ես ավելի շատ էն սկզբի Ձեր ասածի հետ եմ համաձայն, որ ժողովրդավարության դրսեւորում է։ Ամեն մեկն իր կարծիքն է հայտնել, խորհուրդն էլ, իհարկե, կոչ է անում, որ կոռեկտության մեջ մնան կարծիք հայտնելիս, մանավանդ, եթե հարցը վերաբերում է  դատական իշխանությանը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին։

- Կոնկրետ ԲԴԽ-դատախազություն հարաբերությունների մասով թվում էր՝ ավելի շատ Գագիկ Ջհանգիրյան-Արթուր Դավթյան հակամարտություն է, Ջհանգիրյանը գնաց, Դուք եկաք, բայց կառույցների միջեւ հարաբերություններում, փաստորեն, ոչինչ չփոխվեց։ 

- Ես նախկինում էլ չեմ տեսել հակամարտություն, հիմա էլ չեմ տեսնում։ Ես սկզբից էլ ասացի՝ դա հակամարտություն չէ։ Ես չեմ կարող ասել՝ Ջհանգիրյանը կամ դատախազության ղեկավարությունը որեւէ անձնական խնդիր ունեցել են, թե ոչ, ես էս պահին որեւէ մեկի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, որեւէ ղեկավարի հետ։ Զուտ աշխատանքային քննարկում, աշխատանքային մթնոլորտ է մեզ մոտ, կարծում եմ՝ նաեւ իրենց մոտ։

- Իսկ ԲԴԽ նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո հասցրե՞լ եք շփվել գլխավոր դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեի կամ Քննչական կոմիտեի նախագահների հետ։

- Ոչ։

- Ինչպե՞ս եք պատկերացնում նոր դատախազի հետ հարաբերությունները, երբ Աննա Վարդապետյանը ստանձնի դատախազի պաշտոնը, որեւէ բան կփոխվի՞ աշխատաոճի մեջ։

- Դե, պիտի անձը ստանձնի պարտականությունները, նոր հասկանանք աշխատաոճը, հասկանանք՝ աշխատանքը ոնց է կազմակերպում։ Օրենք գոյություն ունի, օրենքով աշխատում ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net