Ինչու Ռուսաստանը վաճառեց ԱՄՆ-ի պետական պարտքը
Ռուսաստանի Կենտրոնական բանկը կրկին կտրուկ կրճատել է ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում։ Մոսկվան 2014-ից համակարգված կերպով ազատվում էր այդ թղթերից, և հերթական պատժամիջոցային սպառնալիքները միայն արագացնում են գործընթացը։ Այժմ միջազգային պահուստներում պետական պարտատոմսերի մասնաբաժինը մեկ տոկոսից քիչ է։ ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ ինչու է Ռուսաստանը վաճառել գրեթե ամբողջ ամերիկյան պետական պարտքը և ուր են ուղղվել ազատված միջոցները։