Բավարիայի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ
Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Միկաել Քյուիզանսի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Germany-ն, ռուսական ակումբն արդեն առաջարկով դիմել է մյունխենցիներին։
Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան իր հերթին տեղեկացնում է, որ գերմանական ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել 22-ամյա ֆուտբոլիստին։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Վենեցիան»։
Սպասվում է, որ մոտ օրերս ֆրանսիացին վերջնական որոշում կկայացնի՝ կապված կարիերայի հետագա շարունակության հետ։