«Ռոման» հաղթեց «Ուդինեզեին»՝ խաղավարտին մնալով 10 հոգով
Իտալական Ա Սերիաի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման միակ ու հաղթական գնդակը 36-րդ րոպեին հեղինակել է 23-ամյա անգլիացի հարձակվող Թեմմի Աբրահամը, որն այս ամառ է համալրել հռոմեական թիմի շարքերը՝ տեղափոխվելով Լոնդոնի «Չելսիից»: Խաղավարտին «Ռոման» մնացել է 10 հոգով այն բանից հետո, երբ Լորենցո Պելեգրինին, երկրորդ …
The post «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին»՝ խաղավարտին մնալով 10 հոգով appeared first on ԳԱԼԱ.
Իտալական Ա Սերիաի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ ու հաղթական գնդակը 36-րդ րոպեին հեղինակել է 23-ամյա անգլիացի հարձակվող Թեմմի Աբրահամը, որն այս ամառ է համալրել հռոմեական թիմի շարքերը՝ տեղափոխվելով Լոնդոնի «Չելսիից»:
Խաղավարտին «Ռոման» մնացել է 10 հոգով այն բանից հետո, երբ Լորենցո Պելեգրինին, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել է խաղադաշտից:
Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո «Ռոման» իր միավորների թիվը հասցրել է 12-ի և բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Ուդինեզեն» 7 միավորով 10-րդ տեղում է:
The post «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին»՝ խաղավարտին մնալով 10 հոգով appeared first on ԳԱԼԱ.