Հայաստանի հավաքականը 6 գնդակ ընդունեց Շտուտգարտում
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ ու ջախջախիչ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, ով 15-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշիվը։ 35-րդ րոպեին Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ տասը րոպե անց Վերները գրավեց Յուրչենկոյի …
The post Հայաստանի հավաքականը 6 գնդակ ընդունեց Շտուտգարտում appeared first on ԳԱԼԱ.
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ ու ջախջախիչ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, ով 15-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշիվը։ 35-րդ րոպեին Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ տասը րոպե անց Վերները գրավեց Յուրչենկոյի դարպասը Գորեցկայի փոխանցումից հետո։
Երկրորդ կեսում ևս գերմանացիները նետվել էին գրոհի։ 52-րդ րոպեին մեր դարպասը գրավեց Հոֆմանը՝ խփելով իր թիմի 5-րդ գնդակն այս խաղում, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Բունդեսթիմի կազմում իր նորամուտը նշող Կարիմ Ադեյեմին։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում նահանջեց 2-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Գերմանացիները, վաստակած 12 միավորով, բարձրացան առաջին հորիզոնական։
Միաժամանակ ընթացող խաղում Ռումինիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հետ։
The post Հայաստանի հավաքականը 6 գնդակ ընդունեց Շտուտգարտում appeared first on ԳԱԼԱ.