Թուրքը որտե՞ղ է, Ձեր բակում, Դուք չեք որոշելու՝ թուրքը որտեղ է գալու, նստի. Փաշինյանը՝ վայոցձորցի կնոջը (տեսանյութ)
Այսօր շատ են փորձում դեմարկացիա, դելիմիտացիա տերմիններիով մեր ժողովրդին վախեցնել, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ցանկացած անկախ պետություն անխուսափելիորեն պետք է անցնի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանք, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ներկաներից մեկն արձագանքեց, որ թուրքը մոտ է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը շարունակեց․
«Որտե՞ղ է Ձեր բակում։ Մի րոպե, Դուք չեք որոշում՝ թուրքը որտեղ է գալու, նստի։ Հանգիստ մի հատ։ Ինչ վերաբերում է նրան, որ նայում է, 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն, Այգեհովիտ, Բերդավան, Կիրանց, Բերքաբեր համայնքներին, և պետք չէ խուճապ տարածել։ Էդ որ ասում եք՝ թուրքը գալու է, ձեր բակում նստելու է, «ղալաթ» է անելու, նստելու է, ոչ մի տեղ էլ չի նստելու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
