Добавить новость
123ru.net
World News
Июнь
2021

Սա ոչ թե արտահերթ ընտրություն է, այլ հանրաքվե, որում դրված է Հայաստանի գոյության հարցը, և Փաշինյանի խունտային ձայն տվողները պետությանը «ոչ» են ասելու. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

0

Փաշինյանի ցուցադրած մուրճը, այն եռագույնով զարդարելը պատահական չէ, սա հստակ ծրագիր է, որով նա արտաքին լսարանին խոստանում է լինել նույնքան հավատարիմ, որքան պատերազմում, դրանով նա ակնարկում է, որ ինքը պատրաստ է Հայաստանը տանել կործանման. սա ոչ թե արտահերթ ընտրություն է, այլ հանրաքվե, որում դրված է հետևյալ հարցը՝ ուզո՞ւմ եք, որ Հայաստանը գոյություն ունենա, այս գոյանքին ձայն տվողներն ուզում են, որ Հայաստանը գոյություն չունենա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

«Բոլոր այն հայերը, որոնք ուզում են, որ գոյություն ունենա հայկական պետություն, պիտի գնան տեղամաս և «ոչ» ասեն այս հակազգային երևույթին, այս խունտային, փրկվեն ողբերգությունից: Այս երևույթը Շուշին հորջորջում էր դժբախտ և դժգույն, իսկ երեկ Էրդողանն այնտեղ էր: Փաշինյանի անբնական ճղճղոցներն ու սպառնալիքներն ուղղված էին գիտնականներին, հոգևորականներին, էլիտային, ՀՅԴ-ին, որոնց նկատմամբ մոլեռանդ ատելություն ունեն մեկ էլ թուրքերը: Եթե ոչ համացանցային կապով, ապա ձայնային կապով նա փորձում էր իր տերերին հավատարմությունը ցույց տալ»,- ասել է գրականագետը:                               

Ըստ Սրապիոնյանի՝ նրանք, ովքեր Փաշինյանին են աջակցում, ուղեղային կանգի մեջ են, այդ փոքրաթիվ ուղեղները վերագործարկման կարիք ունեն. «Երեք տարի շարունակ թունավոր, հակահայ գաղափարաբանություն է ներարկվել, բայց մարդիկ զանգվածաբար վերադառնում են իրենց նախկին դիրքերին: Իշխանությունը բռնազավթած օտարերկրյա գործակալներին քիչ ժամանակ է մնացել: Պատահական չէ Նիկոլի անթաքույց ատելությունը Քոչարյանի նկատմամբ, եթե այն կեղտաջուրը, որը փորձեցին լցնել Քոչարյանի գլխին, ճիշտ լիներ, նա կես վայրկյան կդիմանա՞ր ու դուրս կգա՞ր այդ աղետի միջից: Բոլոր սուտ մեղադրանքները հօդս ցնդեցին, այսօր նա երկրորդ անգամ փորձում է երկիրը խոր անդունդից հանել»:

Մտավորականի կարծիքով՝ անտարբերությունը մեծ մեղք է, և մենք պարտավոր էինք ազգովի ճանաչել Փաշինյանին ու չբերել իշխանության. «Մարդկանց ձայնը լսելի չէր համաժողովրդական փսիխոզի օրերին: Անգամ գերմանացի ազգն ընկավ Հիտլերի ուռկանը, հայ ժողովուրդը չէր կարող այս հստակ գծված սարդոստայնի մեջ չընկնել, այլ բան է դրանից հմտորեն դուրս գալը: Առաջին հարվածը նախապատրաստվել էր դեռևս 2018-ից առաջ, երբ Թուրքիայում գրվում էին հայոց պատմության, լեզվի և գրականության դասագրքերը: Երկրորդ հարվածն ուղղվեց եկեղեցուն և Վեհափառին: Առաքելական եկեղեցու դերակատարումը թուրքերը մեզնից լավ գիտեն: Երրորդ հարվածն էլ էլիտաների, գիտնականների դեմ էր»:

Դոցենտի պնդմամբ՝ այս իշխանության կեցության հիմնական կերպը ստելն է, դեմագոգիան: «Բոլորին մեղադրում են թալանչի լինելու մեջ, բայց իրենք ոչ թե որոճալով, այլ կուլ տալով են օգտվում այդ ամենից, քանի դեռ հնարավորություն ունեն: Ես չեմ հիշում երբևէ նման ցինիկ թալան մեր պատմության մեջ՝ սկսած առաջին նախագահից: Նրանք, ովքեր որևէ մեկին պատրաստ չեն ձայն տալ, դա մեծ փարիսեցիություն է հայ ժողովրդի նկատմամբ: Թող տեսնեն, թե ինչպես են Ալիևն ու Էրդողանը մատնացույց անում Ստեփանակերտը: Նիկոլին ընտրողները թող հիշեն, որ վաղը Երևանում՝ Նորքի բարձունքում, մատնացույց են անելու Էրդողանի տունը»,- ամփոփել է Սերժ Սրապիոնյանը:

Դավիթ Սարգսյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net