Добавить новость
123ru.net
World News
Июнь
2021

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով նիստին ձեր ելույթով դուք բացահայտեցիք թորոսյանական պսևդոռեֆորմների էությունը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի ձախողումը. Հակահամաճարակային ալյանսը՝ Անահիտ Ավանեսյանին

0

Հակահամաճարակային ալյանսը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով նիստին ունեցած ելույթի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

«Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա․Ավանեսյանը ելույթ է ունեցել 2021թ․ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով նիստին:

Արդյո՞ք Ա․Ավանեսյանը պատմել է, թե․

1.  Ինչպե՞ս ինքը, իր կուռատոր նախկին նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Լենա Նանուշյանը միասին կազմաքանդեցին ՁԻԱՀ-ի կենտրոնը, որը 2017թ․ հաղթող էր ճանաչվել ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում՝ դառնալով ՄԱԿ-ի մրցանակի արժանացած Հայաստանում առաջին և միակ պետական ու տարածաշրջանում միակ առողջապահական կառույցը։ Ավելին, ՄԱԿ-ի այդ ստորաբաժանումն արձանագրել էր, որ ՁԻԱՀ-ի կենտրոնն իր գործունեությամբ աջակցում է 2030թ․ Կայուն զարգացման օրակարգի իրականացմանը։

2.  Ինչպե՞ս իրենք անտեսեցին ՁԻԱՀ-ի մասին գործող օրենքը, ըստ որի ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիտորինգի նպատակով գործում է ՁԻԱՀ-ի կենտրոն և ապօրինի որոշում անցկացնել տվեցին Կառավարության նիստի չքննարկվող հարցերի շարքում։

3.  Ինչպե՞ս շուրջ մեկ տարի անց նրանք փորձեցին պոստֆակտում լեգիտիմացնել իրենց ապօրինությունները և Ազգային Ժողովում փոխել օրենքը՝ հանելով ՁԻԱՀ–ի կենտրոնի մասին դրույթը։

4.  Ինչպե՞ս ստախոսությամբ կարողացան հավանություն ստանալ օրենքի նախագծի վերաբերյալ պրոֆիլային հանձնաժողովում, բայց հետո, աննախադեպ ձևով, ձայների մեծամասնությամբ տապալվեցին ԱԺ լիագումար նիստի ժամանակ։

5.  Ինչպե՞ս իրենց ձեռամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի 50–ից ավել աշխատակիցներ, այդ թվում բժիշկներ, լաբորանտներ, բուժքույրեր ազատվեցին աշխատանքից և տարիներով ստեղծված հսկայական պոտենցիալը և մասնագիտական ներուժը փոշիացվեց։

6.  Ինչպե՞ս մի շարք միջազգային գիտահետազոտական աշխատանքներ և կրթական ծրագրեր ընդատվեցին, իսկ դրանցում ներգրավված մասնագետները ազատվեցին իրենց պարտականությունները կատարելուց։

2016թ․ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով նիստին Հայաստանն աշխարհում 4-րդ, իսկ Եվրոպայում 1-ին երկիրն էր, որ ստացավ

մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագիր, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ասամբլեայի ամբիոնից Հայաստանը դասեց օրինակելի երկրների շարքին։

Ցավոք, 2021թ․ նույնանման նիստին բացի մեր երկրի ենթատեքստից կտրված, սերտած նախադասություններից, հերթապահ ֆրազներից ու ընդհանուր բառակապակցություններից դուք ոչինչ չունեք ներկայացնելու։

Այս ելույթով դուք ինքներդ բացահայտեցիք թորոսյանական պսևդոռեֆորմների ողջ էությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի ոլորտի լիովին ձախողումը և տարիներով ստեղծված մասնագիտական հզոր պետական ինստիտուտի վերացման տխուր հետևանքները։

Հուսանք, որ այս ամենին մոտ ապագայում կտրվի համարժեք գնահատական»։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net