ԱՄՆ-ում կորոնավիրուսը «շրջում» էր դեռևս 2019 թվականի դեկտեմբերին. գիտնականներ
Միացյալ Նահանգների Առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) գիտնականները պարզել են, որ երկրում կորոնավիրուսը «շրջում» էր դեռևս 2019 թվականի դեկտեմբերին, հայտնում է Axios պորտալը և հավելում, որ մինչև 2020 թվականի մարտի 18-ը երկրի 50 նահանգներից 24 հազար արյան նմուշների մշակման արդյունքում SARS-CoV-2 վիրուսի դեմ հակամարմիններ են հայտնաբերվել 9 նմուշներում։
Ի դեպ, հակամարմիններ չեն հայտնաբերվել կորոնավիրուսային համավարակի օջախներ դարձած Նյու Յորքից և Սիեթլից վերցված արյան նմուշներում։
Հետազոտության համահեղինակ Շերի Շուլլին նշել է, որ դա դեռևս վարակի ծագման մասին ոչինչ չի ասում։
Ըստ Worldometers-ի՝ Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակման դեպքերի և վարակի հետևանքով մահացության դեպքերի ընդհանուր թվով աշխարհում առաջին տեղում է։ Վարակի տարածումից ի վեր այստեղ գրանցվել է վարակման 34,3 միլիոն և վարակի հետևանքով մահվան ավելի քան 615,7 հազար դեպք։
