Добавить новость
123ru.net
World News
Июнь
2021

«Էրդողանի այցն Ադրբեջան և Շուշի վերածվում է քաղաքական ժեստի և ազդանշան է տարածաշրջանային բոլոր խաղացողների համար». Коммерсантъ

0

Ռուսական kommersant.ru պարբերականի թղթակից Սերգեյ Ստրոկանը ծավալուն վերլուծական հոդվածով անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակին, թուրք-ադրբեջանական հարաբերություններին և հարակից այլ հարցերի:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը. 

«Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան, որը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ և Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին, պետք է ներկայացնի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ի հայտ եկած նոր իրողությունը և Բաքվի վերահսկողության տակ անցած զգալի տարածքները, այդ թվում՝ Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի քաղաքները:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո, եղբորս՝ (Ադբեջանի նախագահ,-խմբ.) Իլհամ Ալիևի հետ, կուղևորվենք Շուշա, որտեղ մենք լայնամասշտաբ համաձայնագիր կստորագրենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նախորդ շաբաթ ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Շատ խորհրդանշական է, որ նախագահ Էրդողանի այցից առաջ Բաքվում անցկացվել է բարձր մակարդակի թուրք-ադրեջանական ռազմական երկխոսության մասնակիցների հանդիպում: Հիմնական խնդիրն անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն է եղել:

Ավելի վաղ նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է ստեղծել աշխարհում ամենաուժեղներից մեկը և ՆԱՏՕ-ում երկրորդ ամենաուժեղը համարվող «թուրքական բանակի փոքրացված մոդել»: Անկարան ու Բաքուն նույնպես պարբերաբար համատեղ զորավարժություններ են իրականացնում՝ դիվերսիոն խմբերի ոչնչացման և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հմտությունների կիրառմամբ:

Հաստատումն առ այն, որ Թուրքիայի նախագահի այցը վերածվում է քաղաքական ժեստի և ազդանշան է տարածաշրջանային բոլոր խաղացողների համար,  երկու առաջնորդների միջև բանակցությունները «ազատագրված Շուշա»-ում՝ Լեռնային Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքում վարելու որոշումն էր:

Շուշիի կորուստը, որտեղ նախկինում ցուցադրական ուղևորություններ էր կատարում Նիկոլ Փաշինյանը, մնում է անսովոր ցավոտ թեմա ինչպես հայ հասարակության, այնպես էլ քաղաքական գործիչների համար, որոնք վճռական պայքար են մղում այս օրերին իշխանության հասնելու համար:

Մինչ ընդդիմությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Շուշին հանձնելու համար, վերջինս հակադարձել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին: Խոսելով ընտրողների հետ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Օնիկ Գասպարյանը նույնպես պետք է պատասխան տա Շուշիի կորստի համար: Ոչ թե իմ դիմաց, այլ դատարանի առաջ: Ինչպե՞ս պատահեց, որ խումբը, որը պետք է օգներ Շուշիին, մեկուկես օր ուշացավ»:

Այս ֆոնին, տարածաշրջանում Թուրքիայի առաջնորդության նոր «հայտի» մեկ այլ հաստատում էր հունիսի սկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Անկարա կատարած պետական այցը:

«Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին աշխատել մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս առումով շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Թուրքիան սատարում է ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա», - Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ վճռական է հնարավորինս արագ անցկացնելու թուրք-վրացական ռազմավարական խորհրդի նիստ՝ քննարկելու երկկողմ և բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Իր հերթին, Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնել և խորացնել համագործակցությունը: Բացի այդ, նա Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել Թբիլիսի»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net