Добавить новость
123ru.net
World News
Июнь
2021

Որոշ ուժեր ՀՀ տնտեսական կառուցվածքի վերանայման հետաքրքիր մոտեցումներ ունեն. Լիլիա Ամիրխանյան (տեսանյութ)

0

«Շատ կարևոր է, որ հաջորդ իշխանությունն իր տնտեսական քաղաքականության մեջ ունենա ՀՀ տնտեսական կառուցվածքի վերանայման հարցը: Նախընտրական ծրագրերում որոշ ուժեր այս իմաստով ունեն բավական հետաքրքիր մոտեցումներ»: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման  «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն՝ անդրադառնալով կուսակցությունների նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթներին:

«Այս իմաստով ընդգծված մոտեցում ունի «Պատիվ ունեմ» դաշինքը, որն առաջարկում է սպառողական տնտեսությունից անցում կատարել  արտադրողական աճի վրա հիմնված մոդելի: Դաշինքն այս համատեքստում առաջարկում է «գաղափար- փոքր բիզնես- միջին և խոշոր ձեռնարկատիրություն» սխեման, որի տրամանաբանական շարունակությունն իդեալական պարագայում պետք է լինի արտահանման ուղղվածության գործունեությունը»,- նշել է Լ. Ամիրխանյանը: Նա նշել է նաև, որ սպառողական տնտեսությունից անցման մասին դրույթ կա նաև ԲՀԿ նախընտրական ծրագրում:

«Հայաստան» դաշինքն այս մասով առաջարկում է ՓՄՁ ոլորտի խնդիրների շեշտադրում, հնարավորության դեպքում հարկատեսակների կրճատում կամ մեկ հարկատեսակի սահմանում»: Լիլիա Ամիրխանյանը նշել  է նաև,  որ տնտեսության կառուցվածքի փոփոխության առաջարկներով հանդես են գալիս նաև «Մեր տունը Հայաստանն է» և «5165 շարժում» կուսակցությունները:

«5165 շարժում» կուսակցության ներկայացուցիչներն առաջ են քաշում երկարաժամկետում շինարարության և հանքահումքային հենքի վրա մնալու խնդրահարույց լինելը՝ փոխարենն առաջարկելով ռազմարդյունաբերության, կրթության, առողջապահության և տուրիզմի զարգացում»,- ասել է Լ. Ամիրխանյանը:

Փորձագետը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես այդպիսին տնտեսությունում ինստիտուցիոնալ փոփոխություններ չի նախատեսում. «Ինչպես և մնացած բաժիններում, տնտեսական ծրագրում ևս այս ուժ ներկայացրել է՝ ինչ է արել և ինչ է անելու: Իսկ թե ինչ է արել, բոլորս տեսնում ենք այս պահին մեր տնտեսական վիճակում»:

Անդրադառնալով կուսակցությունների կողմից հաղորդակցությունների խնդրին անդրադարձերին՝ Լ. Ամիրխանյանը նշել է, որ առանձին ենթաբաժնով անդրադարձ ունի «Հայաստան» դաշինքը: «Տարածաշրջանային համագործակցության նոր օրակարգ կոչվող ենթաբաժնում բավական մանրամասն կան ուղղություններ, որոնք նախանշել է ուժը, այդ թվում՝ հյուսիս-հարավ երթուղին, Քաջարանի թունելի կառուցում, Հայաստանի՝ օդային տարանցիկ հանգույց դառնալու հնարավորությանը Իրանի և Չինաստանի միջև, հնարավոր աջակցությունը Վրաստան-Աբխազիա հաղորդակցության ձեռքբերման համար և այլն»,- նշել է Լ. Ամիրխանյանը: Ըստ նրա, «Պատիվ ունեմ» դաշինքը այս խնդրին անդրադառնում է արտաքին առանձին ուղղությունների համատեքստում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդակցությունները դիտարկում է նոյմեբերի 10-ի հայտարարության տրամաբանության ներքո, իսկ այս պահին եղած իրողությունները մեզ թույլ են տալիս ենթադրելու, որ մեղմ ասած այդտեղ Հայաստանի շահն այնքան էլ արտացոլված չէ»,- նշել է փորձագետը:

Լ. Ամիրխանյանն ասել է, որ հաղորդակցությունների հարցին անդրադարձել են նաև «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչները՝ կարևորելով Զանգեզուրի հարցը մեզ համար:

Մանրամասները՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net