ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին. armeniasputnik.am
Որոշ դեպքերում ադրբեջանական խոսքը հասկացել են Ադրբեջանում ծնված հայերը։ Իրենց մտավախությունները նրանք ներկայացրել էին սոցցանցերում։
Նշենք, որ սոցիալական ցանցերի որոշ հայ օգտատերեր, որոնք ծնվել են Ադրբեջանում և տիրապետում են ադրբեջաներենին ահազանգում են, որ հաճախ են սկսել ադրբեջաներեն խոսք լսել ՀՀ–ում։
«Ինչպես բարձրացված հարցերի շրջանակում, այնպես էլ իր այլ գործառույթների շրջանակներում ՀՀ ԱԱԾ–ն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն», — ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հարցման մեջ մենք խնդրել էինք մեկնաբանել քաղաքացիների հաղորդագրություններն այն մասին, որ քաղաքի փողոցներում և այլ մարդաշատ վայրերում ադրբեջանական խոսք են լսել (հիմնականում այդ մարդիկ խոսել են հեռախոսով)։ Մեզ հետաքրքիր էր նաև իմանալ`արդյոք այդ քաղաքացիները գտնվում են ԱԱԾ վերահսկողության տակ, թեկուզ և՝ երրորդ երկրի քաղաքացիության առկայության դեպքում:
The post ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին. armeniasputnik.am appeared first on ԳԱԼԱ.
