Добавить новость
123ru.net
World News
Июнь
2021

Ավրորան՝ Արցախին. կիրագործվի եւս 9 նախագիծ

0

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի ինը նոր նախագծի, որոնց նպատակն է գտնել կայուն լուծումներ խնդիրների լայն շրջանակի համար՝ ներառյալ առողջապահություն, սոցիալական վերաինտեգրում, հզորացում եւ կրթություն: «Ավրորան՝ Արցախին» ծրագիրն ստեղծվել է օգնության ձեռք մեկնելու 2020 թ. Արցախի պատերազմի հետեւանքով մարդասիրական ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին, եւ այսօր էլ շարունակում է օժանդակել նախագծերի, որոնք աջակցում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում:

Ընթացիկ փուլում նախագծերն ընտրվել են Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացված «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրով միջոցառման արդյունքում, որն անցկացվեց 2021 թ. մայիսի 2-ին Դիլիջանում: Այն համախմբեց «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղի եւ սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նրանք բոլորը համակարծիք էին, որ տարածաշրջանում հաջողելու համար հատուկ առաջնահերթություն պետք է տալ մարդկային ռեսուրսներին եւ բարձրորակ մասնագետներին Արցախում, որոնք տեղում կներգրավվեն վերականգնողական աշխատանքին:

Այդ նախագծերն են.

  1. Հայաստանից եւ արտասահմանից առողջապահության ոլորտի մասնագետների ներգրավում Արցախի բժշկական հաստատություններում (Արցախի առողջապահության նախարարության հետ համատեղ),
  2. Աջակցություն վիրավոր զինվորներին. սոցիալական ինտեգրման ծրագիր («Ազնավուր» հիմնադրամի եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության հետ համատեղ),
  3. Աջակցություն տեղահանված ընտանիքների համար նախատեսված մեղվապահության ծրագրին («Արցախի համար» ազգային շարժում հասարակական կազմակերպության հետ համատեղ),
  4. Ուշուի մարզումների կազմակերպում Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաների համար (Արցախի ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի հետ համատեղ),
  5. Դրամատիկ արվեստի երկլեզու (ֆրանսերեն-հայերեն) դասընթաց արցախցի երիտասարդների համար («Ֆրամարտ» մշակութային հիմնադրամի եւ Հայ-ֆրանսիական միության հետ համատեղ),
  6. «Առաջնորդվելով կարեկցանքով» (Lead by Compassion) (Refugees United Soccer Academy (iACT) եւ «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության հետ համատեղ),
  7. Տեղահանված ընտանիքների համար հացի փռի հիմնում Արցախի Խնածախ գյուղում («Ջրաղացներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ),
  8. ԼՂ հակամարտությունից տուժած երիտասարդության տնտեսական գործունեության խթանում («ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ),
  9. «2020 թ. Արցախի պատերազմ. կորուստներ, մարտահրավերներ եւ քայլեր կենսունակությունը բարձրացնելու համար» (հետազոտական նախագիծ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համատեղ):

«Այս փուլում աջակցություն ստացած նախագծերն ուղղված են պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական զարգացմանը, առողջապահությանը, մշակույթին, կրթությանը եւ սպորտին, որոնք կօգնեն բնակչության տարբեր խմբերի՝ երեխաներից մինչեւ տարեցներ, եւ կընդլայնեն «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շահառուների թիվը»,- ասաց «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերից «Ավրորան՝ Արցախին» ծրագիրն աջակցություն է տրամադրել 80 նախագծի՝ համագործակցելով տեղական եւ միջազգային 55 գործընկերոջ հետ, ավելի քան 900 մլն ՀՀ դրամ (1.740.000 ԱՄՆ դոլար) հատկացնելով պատերազմից տուժածների աջակցությանը: Ծրագիրը նպաստել է նաեւ «Ավրորայի» համագործակցությանը միջազգային այնպիսի նշանավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը, iACT-ը եւ «Ազնավուր» հիմնադրամը՝ ի թիվս այլ կազմակերպությունների:

2021 եւ 2022 թթ. եւս «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը կշարունակի ընդլայնվել՝ ուսումնասիրելով նոր նախագծերի առաջարկներ: Մենք շնորհակալ ենք մեր աջակիցներին, որոնց շնորհիվ իրականություն է դառնում այս ամենը, եւ կոչ ենք անում յուրաքանչյուրին նվիրատվություն կատարել այս ծրագրին #AraratChallenge շարժման միջոցով:

Գլխավոր լուսանկարը՝ Արցախի Իվանյան գյուղի ֆուտբոլի թիմը: © «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ

The post Ավրորան՝ Արցախին. կիրագործվի եւս 9 նախագիծ appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net