Բայդենը Շվեյցարիայի նախագահին շնորհակալություն է հայտնել իր և Պուտինի հանդիպումը հյուրընկալելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի և երկրի ԱԳ նախարար Ինիացինո Կասսիսոյի հետ, հաղորդում է ТАСС-ը:
Բայդենը Շվեյցարիայի նախագահին շնորհակալություն է հայտնել իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ժնևում կազմակերպելու համար:
«Նախագահ Բայդենը բարձր է գնահատել այն, որ Շվեյցարիան բացառիկ պատմական դեր է խաղում՝ հանդես գալով որպես չեզոք հարթակ դիվանագիտության ու բանակցությունների համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Բայդեն-Պուտին հանդիպումը կայանալու է ժամեր անց:
