ՄԱԿ կառույցները Երևանի և Բաքվի հետ համաձայնեցնում է ԼՂ-ում համապարփակ գնահատման առաքելության այցը. Զախարովա
«Մենք օգտակար ենք համարում պրոֆիլային միջազգային կառույցների ներգրավումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվ աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», - նշել է Զախարովան՝ հավելելով, որ ՄԱԿ-ի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ համաձայնեցնելու հարցով։ Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն չի պարզաբանել ՄԱԿ-ի հնարավոր աջակցության մանրամասները։
Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցով եռակողմ հայտարարության համաձայն ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է իրականացվի փախստականների վերադարձը Ղարաբաղ ու հարակից շրջաններ, փաստաթղթում, սակայն, չի հստակեցվում՝ երբ և կոնկրետ ինչ պայմաններով։
