Добавить новость
123ru.net
World News
Январь
2021

Վիրավորում ստացած զինվորները բուժվելուց հետո աշխատում են Զինվորի տան «Մեկ պատուհան» ծրագրում

0
Գյումրեցի 26-ամյա Սայաթ Թերզյանը Ռուսաստանից եկել ու որպես կամավոր էր գնացել Արցախ՝ պատերազմին մասնացելու։ Վեց օր անց՝ հոկտեմբերի 10-ին, Հադրութում վիրավորվել էր ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։


«Հրազենային, ուսիս հատվածում։ Հիմա արդեն, փառք Աստծո, սաղ լավ է, արդեն հասել ենք 80 տոկոսի, բուժումը», - ասում է Սայաթը։


Ջաբրայիլում ոտքի բեկորային վիրավորում ստացած 20-ամյա արցախցի Արմեն Ոսկանյանի հետ նա ծանոթացել է Զինվորի տանը։


«Ոտքի կանգնեցրեցին մեզ», - ասում է Արմենը։ - «Ընդհանրապես ոտս չէի կարում բարձրացնեի, բայց հիմա համարյա լիարժեք արդեն քայլում եմ»։


Հրաշքով փրկված ենք, ասում էր Արմենը՝ խնամքով վզին կախելով փշրված փրկիչ խաչը, որը նվեր էր․ - «Ապարանից զույգեր կային, Երուսաղեմից ինքն ա տվել։ Ինքը զոհվել ա..․ հիմա ես միշտ կրում եմ»։


Հենց այս պատմություններն էլ մտերմացրին տղաներին։ Ասում են՝ դարձանք եղբայրներ։


Անգամ պատերազմից հետո Արմենի ու Սայաթի կյանքը գրեթե նույն սցենարով է շարունակվում։ Երկուսն էլ այսօր աշխատում են Երևանի Զինվորի տան «Մեկ պատուհան» ծրագրում, զինվորների կարիքներն են գնահատում։ Բայց տղաների ուշքն ու միտքը տունն է. նրանք ուզում են դառնալ Զինվորի տան ներկայացուցիչները հայրենի Գյումրիում ու Ստեփանակերտում։


Հենց ամենադժվար պահերին պետք է մտածել օգնելու մասին, հեշտացնում է ապրելը, ասում էին տղաները ու սեփական օրինակով հիշում՝ ապրիլյան պատերազմի տղաները իրենց մենակ չթողեցին։


2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, Թալիշում հրամանատարի և ընկերոջ մարմինը դուրս բերելու ժամանակ ծանր վիրավորում ստացած 24-ամյա Ավետիս Զարգարյանի դեղատոմսն սա է՝ մեկի կյանքի շարժառիթը երաժշտությունն է, մյուսինը՝ սիրած աղջիկը, Ավետիսի համար՝ ծնողներն ու եղբայրը․ - «Հասկացա, որ պիտի ապրեմ։ Ես պիտի ապրեմ իրանց համար, պիտի պայքարեմ մաքսիմալ շատ իրանց համար։ Երբ պատերազմը սկսվեց, պարզ ա, որ դժվար էր բոլորիս համար։ Իմ համար երևի՝ մի քիչ ավելի շատ։ Որովհետև էդ ամեն ինչը պատկերացնում էի․․․»


Ավետիսը մեկ տարի արդեն աշխատում է «Մեկ պատուհան» ծրագրում։ Հուսահատ ձայներ շատ է լսել ու ասում է․ - «Պետք չի մտածել, որ դու թերի ես, կամ ունես խնդիր, ուրեմն վերջ։ Պայքարելով ամեն ինչ էլ լինում ա։ Հիմա մենք բոլորս փորձում ենք մնացած տղաներին օգնել, որպեսզի իրենք պայքարեն ու հասնեն իրենց ամենալավ վիճակին»։


«Ու գոռացի՝ ես ողջ եմ»։ 20-ամյա զինվոր Սեյրան Սողոյանը պատերազմից հետո դարձավ հեռուստաստղ։ Պատմությունը ֆանտաստիկ էր. բժիշկը մոտեցել, զննել էր տղային և հրամայել էր տեղափոխել մահացածների մոտ։ Հիմա կյանքի հաջորդ դժվար փուլը պիտի հաղթահարի․ - «Մեխանիզմներ կան, որոնք շտկում են քայլը, աշխատացնում են ոտքերը էդ սարքերով։ Մոտ ապագայում կսկսեմ քայլել»։


Միջազգային հարաբերությունների առաջին կուրսի ուսանողը փետրվարից ուսումը կշարունակի Երևանի պետական համալսարանում։ Ինքնուրույն արաբերեն ու չինարեն է սովորում, զուգահեռաբար աշխատում է Զինվորի տան «Մեկ պատուհան» ծրագրում։


Իր վերքերը դեռ բաց են, թվում է, թե դժվար կլիներ այս հոգեվիճակում օգնել ուրիշին, բայց երբեմն լինում է և հակառակը․ - «Ես հասկանում եմ, որ ում հետ խոսում են, ինքն էլ ինձ պես վիրավոր զինվոր ա։ Մի մարդ պատմեց, որ ինքը ընդհանրապես չէր կարող քայլել, էստեղ բուժվել ու հիմա քայլում ա։ Ու ինձ էր շնորհակալություն հայտնում։ Իրականում շատ ուրախացա, որ ինքը քայլում ա»։


Դժվար է այսօր՝ Հայոց բանակի օրը նշել, տոնել, խոստովանում էին տղաները, միևնույն ժամանակ ընդգծում՝ պետք է սկսել ինքդ քեզ հետ անկեղծ զրույցից։


«Մինչև առայսօր զինվորը չի պարտվել», - ասաց տղաներից մեկը։


«Հիմա, ցավոք սրտի, մենք անկման շրջանում ենք, բայց պիտի ուժեղ լինենք, հզորացնենք՝ ամեն մեկս մեր ունեցած հնարավորությունների չափով, ներդնենք երկրի բարելավման մեջ։ Որպեսզի ավելի հզոր և ավելի ուժեղ բանակ ունենանք, ավելի ուժեղ երկիր»։


 




 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net