Добавить новость
123ru.net
World News
Январь
2021

Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտությունից տուժած շրջաններին

0
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռավար ելույթ է ունեցել Դավոսյան շաբաթի քննարկումներում և անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակին։


Պուտինն ասել է․ - «Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը։ Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրականացվում է։ Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է, հասնել կրակի ամբողջովին դադարեցմանը և սկսել կայունության գործընթացը»։


Ռուսաստանի նախագահը նշել է, որ «հիմա միջագային հանրության խնդիրն է օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին՝ լուծելու փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրները, վերականգնելու ոչնչացված ենթակառուցվածքները, պաշտպանելու և վերանորոգելու պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանները»։


Յուրաքանչյուր տարի հունվարին Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում համաշխարհային տնտեսական համաժողով է անցկացվում։ 2021 թվականը Դավոսյան համաժողովի համար հոբելյանական է՝ 50-ամյակն է, բայց կորոնավիրուսի համավարակը իր պայմաններն է թելադրել, ավանդույթը խախտվել է։ Որոշել է համաժողովի հիմնական մասն անցկացնել մայիսին Սինգապուրում, իսկ հիմա առաջին անգամ օնլայն քննարկումներ են անցկացվում Դավոսյան ֆորումի շրջանակում։


Շարունակելով Արցախում հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանային զարգացման հեռնակարների թեման՝ նշենք, որ արդեն հայտարարվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանդիպման օրը։


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի խոսնակը հայտնել է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հայկական կողմի առաջարկով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կանցկացվի Մոսկվայում 2021 թվականի հունվարի 30-ին։


Տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների հիման վրա։


Աշխատանքային այդ խմբում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ 55-ամյա Մուստաֆաևը նոյեմբերյանցի է՝ ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը, վկայում է նույն դպրոցում սովորած լրագրող Թաթուլ Հակոբյանը։


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net