Արցախում կվնասազերծվի չպայթած զինամթերք.պայթյունի ձայնը լսելի կլինի Ստեփանակերտում
Արցախում հունվարի 28-ի օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի և Կոլխոզաշեն գյուղերի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակայքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին՝ 911,101,112»,- հայտնում են ծառայությունից:
The post Արցախում կվնասազերծվի չպայթած զինամթերք.պայթյունի ձայնը լսելի կլինի Ստեփանակերտում appeared first on ԳԱԼԱ.
