Добавить новость
123ru.net
World News
Январь
2021

ԱԳ նախարար Արա Այվազյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Եռաբլուր» պանթեոնում

0

Հարց. Պարոն նախարար, երեկ Իրանի արտգործնախարարին ընդունեցիք. արտգործնախարարությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց։ Իրանի արտգործնախարարը նաև խոսեց նաև Նախիջանով երկաթգծի մասին՝ ասելով, որ դա հնարավորություններից մեկն է։ Այդ հարցը քննարկվել է, հաղորդակցական ուղիներից ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել։

Արա Այվազյան. Ընդհանրապես խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, խոսել ենք` դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ մարտահրավերներ և հնարավորություններ են առաջանալու տարածաշրջանում, այդ իմաստով։ Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի:

Հարց. Հաղորդակցական ուղիների առումով Թուրքիայի հետ, օրինակ, բանակցություններ վարվու՞մ են, Կարս-Գյումրի։

Արա Այվազյան. Ոչ այս պահին։

Հարց. Պարոն Այվազյան, Դուք երեկ նշել էիք, որ մեր տարածաշրջանը առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների։ Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ ագրեսիայի արդյունքները կարող են հիմք դառնալ տևական խաղաղության համար։ Այսինքն, սա ի՞նչ է նշանակում, պարոն Այվազյան, խոսել հիմա փոխվստահության մթնլորտի մասին, միասին տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացումը հնարավոր չէ՞։

Արա Այվազյան. Սա նշանակում է, առաջինը, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ: Կա հիմնական առանցքային հարցը, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաև համանախագահ երկրները՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Վստահ եմ, որ Դուք տեղյակ եք:

Երկրորդ. որպեսզի խոսենք տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղության մասին, նախևառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում: Նախևառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցը: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է խնդրահարույց նաև Ադրբեջանի համար:

Հարց. Մենք տեսնու՞մ ենք արդեն հեռանկարում այդ հարցը լուծվելու միտումներ:

Արա Այվազյան. Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Եթե մեր գծով ուշադիր հետևել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հույսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում:

Հարց. Պարոն Այվազյան, եռանախագահողները, նաև Ռուսաստանը՝ որպես հայտարարության համահեղինակ և նախաձեռնող կողմ, կարգավիճակի ժամկետների հետ կապված որևիցե հստակեցում չեն մտցնում. ասում են՝ պետք է դեռ քննարկվի այդ հարցը։ Մենք կարո՞ղ ենք տեսնել, որ Արցախի կարգավիճակի հարցը բանակցային սեղանին այնուամենայնիվ դրվելու է։ Ե՞րբ կարող ենք ակնկալել այդ հարցով ձեռքբերումներ։

Արա Այվազյան. Ես վստահ եմ, որ Դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան։

Հարց. Ե՞րբ են այցելելու։

Արա Այվազյան. Դրա մասին մենք հավելյալ, ըստ ընդունված կարգի, կտեղեկացնենք։

Հարց. Իսկ եթե հաղթող կողմը հայտարարում է, որ հարցը փակված է…

Արա Այվազյան. Երեկ ես հատուկ ընդգծեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա «հաղթողներ և պարտվողներ»։

Հարց. Հայաստանի համար դա կարմիր գի՞ծ է։

Արա Այվազյան. Կարծում եմ, որ բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։

Շնորհակալություն։

The post ԱԳ նախարար Արա Այվազյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Եռաբլուր» պանթեոնում appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net