Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2020
1 2 3 4
5
6 7
8
9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

«Ուզում եմ ծառայել հայրենիքիս. կգամ ձեզ կտեսնեմ, կարոտս կառնեմ, բայց էլի հետ կգնամ». 23-ամյա լեյտենանտը զոհվեց հանուն հայրենիքի

0

23-ամյա լեյտենանտ Արմեն Ստեփանյանը հերոսաբար զոհվել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ: Արմեն Ստեփանյանը ծնվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Մանկավարժական համալսարանում սովորելուն զուգահեռ սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, 2019 թվականինց անցել սպայական ծառայության Արցախի (Մարտունու) զորամասերից մեկում: Արցախյան պատերազմում զոհված Արմեն Ստեփանյանի հորեղբոր աղջիկը՝ Անահիտ Ստեփանյանը, պատմում է. «Արմենը …

The post «Ուզում եմ ծառայել հայրենիքիս. կգամ ձեզ կտեսնեմ, կարոտս կառնեմ, բայց էլի հետ կգնամ». 23-ամյա լեյտենանտը զոհվեց հանուն հայրենիքի appeared first on ԳԱԼԱ.

23-ամյա լեյտենանտ Արմեն Ստեփանյանը հերոսաբար զոհվել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ:

Արմեն Ստեփանյանը ծնվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում:

Մանկավարժական համալսարանում սովորելուն զուգահեռ սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, 2019 թվականինց անցել սպայական ծառայության Արցախի (Մարտունու) զորամասերից մեկում:

Արցախյան պատերազմում զոհված Արմեն Ստեփանյանի հորեղբոր աղջիկը՝ Անահիտ Ստեփանյանը, պատմում է.

«Արմենը բազմակողմանի զարգացած մարդ էր .չնայած նրան, որ չուներ երաժշտական կրթություն, ուներ ձայնային տվյալներ, կիթառ էր նվագում, հենց կիթառը ձեռքն էր վերցնում, սկսում էր երգել. «Թռչեի՜ մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն». սիրում էր էս երգը:

Արմենը ֆուտբոլ էր շատ սիրում, մի ժամանակ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում է խաղացել, չնայած իր բազմակողմանի լինելուն՝ միշտ զինվորականի մասնագիտությունն է համարել իրենը: Ինքը զինվորականի կյանք էր սիրում, իր մասնագիտությունը: Ծառայությունից հետո հասկացել էր, որ դա իրենն է. մեզ ասում էր՝ ես ուզում եմ ծառայել հայրենիքիս, կգամ ձեզ կտեսնեմ, կարոտս կառնեմ, բայց էլի հետ կգնամ: Սիրում էր իր ծառայությունը, իր զինվորներին, իր համազգեստը:

Մինչև ծառայության անցնելը, երբ ինձ հարցեր էր տալիս պատմությունից կամ գգրականությունի, ես երբեմն դրանց պատասխանը չէի ունենում, նայում էր ու հիասթափված ասում՝ է՜հ, Անահիտ էդպես չի լինի: Երբ արդեն ծառայության էր անցել, զանգեց, խոսեցինք, իմացավ, որ շտեմարանի հանձնարարությունն եմ գրում, ասաց՝ Անահի՞տ, այ տես, որ ուզես կդառնաս…

Արմենը ուզում էր, որ բոլորս լավ սովորենք ու ամեն ինչին շատ լավ տիրապետենք:

Հենց գալիս էր տուն, մեզ հարցնում էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անունները, ասում էր՝ մինչև գնամ հետ գամ, բոլորի անունները իմանաք: Ասում էր՝ ախր ոնց կարող է մարդ իր պատմությունը չգիտենա, ոնց կարելի է հերոսներին չճանաչել»,- պատմում է Արմեն Ստեփանյանի հորեղբոր աղջիկը:

«Հոգատար էր, կատակասեր, բարի ու շիտակ: Արմենը բոլորիս շտապօգնությունն էր, առանց տրտնջալու օգնում էր բոլորին:

Արմենը ամեն իրավիճակում, անգամ ծանր պահերին կատակում էր. մի բառ էր ասում և վերջ, մթնոլորտը փոխում էր իր ներկայությամբ, իր կատակներով: Չկար էդպիսի մի մարդ, որ Արմենի կատակները չհասկանար կամ դրանից վիրավորվեր»,- շարունակում է արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը:

Անահիտ Ստեփանյանը պատմում է, որ Արմենը հետաքրքրված էր պատմությամբ, գրականությամբ։ Շատ էր կարդում՝ թե դասական, թե՛ ժամանակակից գրականություն: Իր գրքերին առանձնահատուկ խնամքով էր վերաբերվում:

23-ամյա լեյտենանտը մահացել է հոկտեմբերի 23-ին մարտական գործողությունների ժամանակ: Արմեն Ստեփանյանը թեժ մարտի ժամանակ ձեռքերով փակել է իր զինվորներին, որի արդյունքում կարողացել է փրկել մեկ զինվորի կյանք: Երիտասարդ սպան մարտական գործողությունների ժամանակ ստանում է կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:

Հերոսի հորեղբոր աղջիկն ասում է.

«Ճիշտ է, հպարտ ես ու ամեն տեղ ուզում ես ասել, որ դու Արմենի քույրն ես, հենց էն Արմենի, ով կյանք է փրկել, հենց էն Արմենի, որ հերոսաբար է զոհվել, բայց մի դառը կարոտ մտնում է ներսդ ու հասկանում ես, որ դու իրեն չես տեսնելու… Արմենի ծնողները շատ լավ գիտակցում են, որ իրենց տղան զոհվել է հանուն հայրենիքի, և ինչքան էլ վիշտը ծանր ու դժվար է, իրենք հպարտ են, որ Արմենի նման որդի են դաստիարակել»,- եզրափակեց նա:

The post «Ուզում եմ ծառայել հայրենիքիս. կգամ ձեզ կտեսնեմ, կարոտս կառնեմ, բայց էլի հետ կգնամ». 23-ամյա լեյտենանտը զոհվեց հանուն հայրենիքի appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 1 июня начнется фестиваль «Лето в Москве. Все на улицу!»


Спорт в России и мире
Москва

Муж Заворотнюк дал волю эмоциям на прощании с актрисой


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Янник Синнер

Россиянин Котов уступил итальянцу Синнеру в третьем круге "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Восход», Тинькофф Банк и Альфа объявили о совместном pre-IPO фонде в секторе tech на 4 млрд рублей





Путин в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Большой театр

Большой театр Беларуси подарил детям мир сказочных героев в «Сказке о царе Салтане»



Москва

«Единая Россия» дала старт летнему этапу всероссийского марафона «Сила России»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net