Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել
Երկուշաբթի Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել: Այս մասին զինվորականներին հղում տալով հաղորդում է Reuters գործակալությունը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ հրթիռն արձակվել է բնակելի կետից, որը տեղակայված է Բաղդադից արևմուտք ուղղությամբ: Հրթիռակոծման հետևանքով հասցված էական վնասի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրթիռակոծվել է Իրաքում գտնվող «Թաջի» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը: