«Շնորհակալ եմ մշտական սիրո և ինձ հավատալու համար»․ Թիֆանի Թրամփը Հայրերի օրվա առթիվ հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրանփի կրտսեր դուստր Թիֆանի Թրամփը Twitter-ի իր օգտահաշվում հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել և շնորհավորել նրան Հայրերի օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով նրա մշտական սիրո համար, գրում է Daily Mail-ը։
Նախագահի կրտսեր դուստրը Հայրերի օրվա կապակցությամբ շնորհավորական գրառմանը կից հրապարակել է արխիվային լուսանկար, որտեղ Թրամփը գրկում է մանկահասակ Թիֆանի Թրամփին։
Վերջինս շնորհակալություն հայտնել հորը՝ «մշտական սիրո, իրեն առաջնորդելու և հավատալու» համար:
«Շնորհավոր Հայրերի օրը։ Ես սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ մշտական սիրո, ինձ առաջնորդելու և հավատալու համար»,- գրել է նա։
Ջորջթաունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 26-ամյա շրջանավարտ Թիֆանին Թրամփի և նրա երկրորդ կնոջ՝ Մարլա Մեյփլզի միակ երեխան է։
Թրամփին ջերմ ողջույններ են հղել նաև նրա մյուս ավագ երեխաները՝ Դոնալդ Թրմափ կրտսերը, Էրիկ և Իվանկա Թրամփերը։