Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի՝ ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբերը:
Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները նշված վայրից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել այդ քաղաքացուն, ով 20-25 տարեկան տղա է և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է այդ երիտասարդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.
