Լա լիգայի բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ
Լա լիգան և Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (RFEF) համաձայնության են հասել առաջնության հանդիպումների մեկնարկից առաջ կորոնավիրուսից մահացած մարդկանց հիշատակը հարգելու վերաբերյալ։
Լա լիգայի և Սեգունդայի բոլոր հանդիպումները մինչև մրցաշրջանի ավարտը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած մարդկանց։
Իսպանիայի առաջնությունը վերսկսվելու է հունիսի 11-ից։
Աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 403.000 մարդ։ Իսպանիայում գրանցվել է մահվան 27.136 դեպք։
The post Լա լիգայի բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ appeared first on ԳԱԼԱ.
